Վախճանվել Է Ստալինի թոռը՝ Ալեքսանդր Բուրդոնսկին
SOCIETYԾանր հիվանդությունից հետո մայիսի 23-ի երեկոյան հիվանդանոցում վախճանվել Է Իոսիֆ Ստալինի թոռը՝ թատերական ռեժիսոր, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Ալեքսանդր Բուրդոնսկին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտնել են Ռուսաստանի բանակի կենտրոնական ակադեմիական թատրոնում, որտեղ նա աշխատում Էր:
«Ալեքսանդր Բուրդոնսկին վախճանվել Է կյանքի 76-րդ տարում: Նրա հետ հրաժեշտը կկայանա թատրոնում, քաղաքացիական հոգեհանգստի եւ հուղարկավորության ժամանակը հայտնի կդառնան ավելի ուշ»,-ասել Է թատրոնի ներկայացուցիչը:
Ալեքսանդր Բուրդոնսկին խորհրդային եւ ռուս բեմադրող ռեժիսոր Է, ՌԴ ժողովրդական արտիստ (1996 թ.): Նա ավիացիայի գեներալ-լեյտենանտ Վասիլի Ստալինի ավագ որդին Է:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
3
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
4
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
5
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution



