Որտեղ և ում մասին են ինչ ասում
INTERNATIONAL NEWSԻրանի նախագահ Հասան Ռոհանին պատասխանելով ամերիկյան լրագրողի հարցին, թե, արդյո՞ք, Իրանը մտահոգ չէ Սաուդյան Արաբիա–ԱՄՆ ռազմական համագործակցությամբ, հայտարարել է, որ Իրանում իշխանությունը հիմնված է ազգային օժանդակության և արդարացի ընտրությունների, ոչ թե միայն ռազմական պոտենցիալի վրա: ԻՌՆԱ–ի վկայությամբ՝ ընտրություններից հետո անցկացված առաջին ասուլիսի ընթացքում Ռոհանին հայտարարել է, թե իրենք Սաուդյան Արաբիային միշտ էլ բարեկամ են դիտարկել և այժմ էլ հույս ունեն, որ իշխանությունը վերջապես ճիշտ լուծումներ կգտնի ներսի ու դրսի համար:
Ինչ վերաբերում է Էր–Ռիադի՝ Իրանին վերաբերող հայտարարություններին, Ռոհանին նշել է, թե «տարօրինակ հայտարարություններ են հնչել իմ երկրի մասին, որտեղ միլիոնավոր մարդիկ են ճիշտ այդ օրերին ազատորեն քվեարկել իշխանության ձևավորման համար և մի երկրում, որտեղ երբեք քվեարկության արկղ էլ չեն տեսել ու չգիտեն՝ ինչ բան է ընտրությունը»: Ռոհանին հույս է հայտնել, որ մի գեղեցիկ օր սաուդիներն էլ ընտրություններով ազգային իշխանություն կձևավորեն և համոզում է հայտնել, որ հենց այդ օրվանից նրանք ավելի հզոր կլինեն, քան՝ այժմ:
1
Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as p...
2
The international chess tournament supported by IDBank has concluded
3
AraratBank Announces Change in Executive Leadership
4
Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 Years
5
Ucom Upgrades Internet Speed for Unity Packages



