Yerevan, 05.May.2026,
00
:
00
BREAKING


«Ուխտագնացություն դեպի առաջին քրիստոնյա երկիր»՝ դեպի Հայաստան զբոսաշրջիկների հոսքն ավելացնելու ծրագիրը

SOCIETY
Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում օրեր առաջ շրջանառության է դրվել «Ուխտագնացություն դեպի առաջին քրիստոնյա երկիր» անունը կրող ռազմավարությանը հավանություն տալու մասին կառավարության արձանագրային որոշման նախագիծը:
 
Նախագծի նպատակն է ակտիվ և արդյունավետ մարքեթինգային քաղաքականության իրականացման միջոցով նպաստել համաշխարհային շուկայում հայկական զբոսաշրջային արդյունքի մրցունակության ամրապնդմանն ու բարձրացմանը, միջազգային շուկայում Հայաստանի` որպես առաջին քրիստոնյա երկրի նկարագրի շարունակական ամրապնդմանը:
 
Նախագծի հեղինակները համոզված են, որ ռազմավարության իրականացումը կնպաստի զբոսաշրջության ոլորտի զարգացմանը, առաջիկա տարիներին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների աճի ապահովմանը և ներքին զբոսաշրջության զարգացմանը:
 
Ռազմավարության իրականացումը ենթադրում է զբոսաշրջության կայուն զարգացում, ինչը կնպաստի կայուն տնտեսական զարգացմանը, համաչափ տարածքային տնտեսական զարգացմանը, պատմամշակութային ժառանգության և ավանդույթների պահպանությանն ու զարգացմանը, ինչպես նաև մշակութային արժեքների փոխադարձ արժևորմանը:
 
Նախագծի մշակման աշխատանքներում ներգրավվել են Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը, Զբոսաշրջության պետական կոմիտեն, պետական, Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու և մասնավոր հատվածի շահագրգիռ կողմեր:
 
Ինչպես կարդում ենք նախագծում՝ աշխարհում զբոսաշրջային գրավչության օբյեկտների շուրջ 90%–ը կապված են կրոնի հետ: Ըստ ՄԱԿ Զբոսաշրջության Համաշխարհային Կազմակերպության գնահատման՝ յուրաքանչյուր տարի 300–330 միլիոն զբոսաշրջիկ այցելում է աշխարհի հիմնական կրոնական կենտրոնները, միաժամանակ կրոնական նպատակներով աշխարհում իրականացվում են մոտ 600 միլիոն ազգային և միջազգային ճանապարհորդություններ, որի 40%–ը բաժին է ընկնում Եվրոպային:
 
«Հայաստանը` որպես զբոսաշրջային երկիր, ունի կրոնական և ուխտագնացության զբոսաշրջության մեծ ներուժ՝ ընդգրկելով շուրջ 1051 քրիստոնեական հուշարձաններ։ Հայաստանն ունի հարուստ պատմամշակութային ժառանգություն, այդ թվում` հուշարձաններ, որոնցից են Խոր Վիրապը, Էջմիածնի Մայր տաճարը, Գառնու հեթանոսական տաճարը, Գեղարդի վանքը և Տաթևի վանական համալիրը: 2013 թ. զբոսաշրջային ընկերությունների կողմից ամենաշատ վաճառված զբոսաշրջային արդյունքների հանրագումարում կրոնական զբոսաշրջության բաժինը Հայաստանում կազմել է 5,2%, այն դեպքում, որ Եվրոպայում այն եղել է 2,8%, իսկ ԱՄՆ–ում՝ ընդամենը 1%»,– գրված է նախագծում:
 
Ռազմավարությունից բխող միջոցառումների իրականացման արդյունքում մինչև 2020 թ. ակնկալվում է տարեկան ներգնա զբոսաշրջային այցելությունների թիվը հասցնել առնվազն երկուսուկես միլիոնի, այդ թվում սփյուռքահայերի այցելությունների թիվը` առնվազն 1 միլիոն 200 հազար կլինի, տարեկան ներքին զբոսաշրջային այցելությունների թիվը կհասցվի առնվազն մեկուկես միլիոնի: Ակնկալվում է ներգնա զբոսաշրջային այցելություններից տարեկան առնվազն երկուսուկես միլիարդ դոլարի համախառն եկամուտ ունենալ, իսկ ներքին զբոսաշրջային այցելություններից՝ 450 միլիոն դոլարի: Արդյունքում հյուրանոցային տնտեսության օբյեկտների թիվը կավելանա առնվազն 50–ով, ինչն էլ կապահովի լրացուցիչ 15 հազար աշխատատեղի ստեղծում:


ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ–ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
 
Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns