Yerevan, 19.August.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ամերիկաբնակ երգիչ Հրանտոն՝ «Վերջին զանգ» տեսահոլովակի պրեմիերայի եւ Շպռոտի հետ զուգերգի մասին (տեսանյութ)

PHOTO

 Life.panorama.am-ը գրում է.

Ամերիկաբնակ երիտասարդ երգիչ Հրանտոն ժամեր առաջ ներկայացրել է իր՝ «Վերջին զանգ» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը, որի մանրամասների, ինչպես նաեւ ԱՄՆ-ում եւ Հայաստանում իրականացվող առաջիկա ծրագրերի մասին երգիչը պատմել է Life.panorama.am-ին:

«Ցանկություն ունեցա իմ երգացանկում ունենալ մի շատ լավ ու դրական երգ, որը թե ինձ, թե մյուսներին կհիշեցներ դպրոցական տարիները: Իհարկե, պատահական չէր այս տեսահոլովակի պրեմիերայի օրը՝ ընդամենը երեք օր անց հայկական դպրոցներում կհնչի վերջին զանգը, իսկ ինչպես բոլորս գիտենք, Հայաստանում այդ միջոցառումը շատ հետաքրքիր ու ջերմ է անցնում: Ապրելով երեք տարբեր երկրներում՝ պետք է ասեմ, որ Հայաստանի դպրոցներում տիրող ջերմությանը ոչինչ չի հասնի: Երգի հեղինակն է Մարինա Թագակչյանը: Երգում կա չարաճճիություն, առաջին սեր, ուսուցիչների եւ ընկերների նկատմամբ վերաբերմունք, այսինքն՝ այն ամենը, ինչ կա դպրոցում: Մարինային շատ եմ վստահում, քանի որ գիտեմ, որ բազում հիթային երգերի հեղինակ է, ի դեպ՝ սա մեր առաջին, բայց ոչ վերջին համատեղ աշխատանքն է: Մենք արդեն իսկ երեք երգի շուրջ ենք աշխատել, որոնք հերթով կներկայացնեմ հանդիսատեսի դատին: «Վերջին Զանգ» երգի գործիքավորումն իրականցրել է Վահան Նահապետյանը, նա ռեգեդոն ռիթմով կատարեց այս երգի գործիքավորումն, ինչը այժմ շատ  մեծ տարածում ունի»,- նշեց Հրանտոն ու խոսեց տեսահոլովակի նկարահանումների մասին.

«Այս աշխատանքի համար վստահեցի ռեժիսոր Արմեն Փիրիմասիհիին, օպերատորը Ֆելիքս Շախտոյանն է: Ի դեպ՝ տեսահոլովակը նկարահանվել է Երեւանի թիվ 180 դպրոցում, քանի որ այստեղ ավարտական դասարանում է սովորում զարմիկս: Հավելեմ, որ մեր հերոսները իրական են: Հենց նրանց ու բոլոր շրջանավարտներին է նվիրված այս աշխատանքս»,- նշեց մեր զրուցակիցը:

Հրանտոն ծնվել է ԱՄՆ-ում, սակայն դեռ շատ փոքր տարիքում ծնողների հետ տեղափոխվել է Հայաստան, որից հետո կրկին տեղափոխվել են Ֆրանսիա, որտեղ էլ երիտասարդ երգիչն իրեն չի գտել ու որոշել է վերադառնալ ծննդավայր՝ ԱՄՆ:

«Երաժշտության նկատմամբ միշտ մեծ սեր եմ ունեցել, բայց սկսեցի լրջորեն այդ արվեստով զբաղվել վերջին տարիներին: Երաժշտական բարձրագույն կրություն չունեմ, բայց վոկալի, կիթառի եւ դաշնամուրի դասերի եմ հաճախել, հիմա էլ փորձում եմ անընդհատ կատարելագործել ունեցածս տվյալները: Այս պահին մեծ ծրագրեր ունեմ երաժշտական արվեստի հետ կապված, հուսամ՝ նպատակներս ըստ հերթականության կկատարվեն»,- պատմեց երգիչը:

23-ամյա Հրանտոն Հայաստան է վերադարձել հատուկ նպատակով: Մինչ տարեվերջ նա հանդիսատեսին կներկայացնի թվով յոթ տեսահոլովակ, որոնց մի մասը կնարահանվեն Հայաստանում, մյուս մասը՝ ԱՄՆ-ում եւ Մոսկվայում:

«Փետրվարին կայացավ առաջին տեսահոլովակիս պրեմիերան՝ «Ինձ ասա»-ն, որի հեղինակներն են Ավետ Բարսեղյանն ու Լիանա Թորոսյանը: Երկրորդ տեսահոլովակի պրեմիերան կայացավ այսօր, իսկ մինչ տարեվերջ դրանց թիվը կհասնի յոթի: Այս պահին շատ անելիքներ են ծրագրված, դրանց շարքում կան նաեւ զուգերգեր: Նախատեսված է շատ հետաքրքիր դուետ ամերիկաբնակ երգչուհի Շպռոտի հետ: Նա կգա Հայաստան, այնուհետեւ մենք կմեկնենք Մոսկվա եւ հենց այնտեղ ել կնկարահանենք մեր համատեղ տեսահոլովակը»,- հավելեց երգիչը:

Հրանտոն ԱՄՆ կմեկնի ամռան վերջին, մինչ այդ կնկարահանի եւս երեք տեսահոլովակ, երկուսն այստեղ, մեկը՝ Մոսկվայում: 

Հեղինակ Անուշիկ Մելքոնյան

Over the clouds with AraratBank's Mastercard World Travel CardCustomer Appreciation Day at "Baghramyan" branch: IDBankUnibank Issued Preferred Shares with a Fixed Annual Dividend of 12% Team Telecom Armenia to Become First in Region to Replace 2G with Advanced Networks, Launching Program to Provide New Phones to Subscribers Ucom’s Fixed Network Now Available in Yerevan's Silikyan District UC Berkeley, Stanford, Visa Innovation Center and Much More: a Unique Opportunity for 10 Students from ArmeniaBack to School 2025: HONOR 400 Lite 5G Smartphone Now More Accessible Thanks to Ucom’s Special Offer International Youth Day: AraratBank Ensures Participation of 260 Young People in Tent CampIDBank Replenishes Its Share Capital Unibank Becomes the Gold Sponsor of FC AlashkertUcom Integrates SatisfAI Platform for Continuous Customer Satisfaction Analysis The Power of One Dram Team Visits the Hayordi CampAmeriabank Joins UATE, Marking a Groundbreaking Partnership between the Financial and Technological SectorsWhen September Comes: Idram&IDBankNew Ucom Sales and Service Center Opened at Mashtots Avenue 7/4 Reputation Management in Armenia: Shushan HarutyunyanIDBank's new premium business card – Mastercard Business PreferredUcom and SunChild NGO Launch Innovative "Smart Birdwatching" Educational ProjectRalph Yirikian Delivers a Lecture at Slavonic University's Engineering Summer School Beating the heat, earning idcoins: Idram & IDBankUnibank - the Main Sponsor of the Velosolutions UCI Pump Track World Championship Qualifier in Armenia What to do If you’ve already become a victim of fraud Idram and IDBank participated in Sevan Startup SummitArmenian National Festival Takes Place under AraratBank's SponsorshipArmDrone Community will launch a One-Month Free Educational Program with Ucom’s SupportAmeriabank Receives Euromoney Award for Excellence 2025 as the Best Bank in ArmeniaAraratBank's “The Will to Get Back on Your Feet Again” Film Series to Be Featured at Armenian National FestivalOnline Payments via ApplePay Now Available for vPOS Clients of Ameriabank Ucom Subscribers Increasingly Use Internet While Roaming Horizon Camp: With AraratBank's Support - Towards Leadership and Financial LiteracyIdram at Tech Week 2025Idram and Alipay+ Facilitate Cross-Border QR Payments in Armenia, Connecting Local Merchants with Global Digital Wallet Users"Business Process Optimization with AI" – a Course for the Senior Management of AraratBankA Protected Ecosystem thanks to Advanced Technology: Ucom and FPWC Join Forces DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramMoody's upgrades Converse Bank's ratingsAraratBank participated in the WEPs regional experience-sharing workshopIDBank issues the 3rd, 4th and 5th tranches of bonds of 2025AraratBank: Special Rate for SWIFT Transfers up to EUR 20,000 IDBank Opens a New Branch at Homplex MallUcom Launches 5G Network in Abovyan and EjmiatsinCustomer Appreciation Day at IDBankAraratBank Joins BAFT AssociationOver AMD 12 Billion Provided by AraratBank in 2024 to Support the MSME SectorUcom’s General Director Joined the International CirculUP! Forum to Foster Circular Innovation in ArmeniaIDBank Representative Joins the Editorial Board of Trade Finance GlobalDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramHow to Protect Your Bank Card Data Ucom Subscribers can Benefit from 5G Network in More than 40 Countries Ameriabank's MyInvest Platform Gains Direct Access to AMXTrader Trading System