Նուշը, դդմի կորիզները և սոյայի լոբիները աֆրոդիզակ հատկություններ ունեն
LIFEՍննդաբանները հետազոտել և պարզել են, որ օրական սննդակարգի մեջ նուշ ավելացնելով, կարելի է իջեցնել խոլեթտերինի մակարդակը:
Մասնագետների հետազոտությանը մասնակցել են 123 կամավորներ, ովքեր տառապում էին ավելորդ քաշից: Մոտ 18 ամիս առաջին խումբը պահպանում էր սննդակարգ, որը ներառում էր նուշ, մյուս խմբի օրաբաժինը ընկույզներ չէր պարունակում: Երբ հետազոտությունն ավարտվեց, նուշ օգտագործող մասնակիցների խոլեսթերինի ցուցանիշներն ավելի ցածր էին, քան վերահսկվող խմբինը:

Հետազոտողները հիշեցնում են, որ նուշը հարուստ է հակաօքսիդանտներով՝ նյութերով, որոնք օրգանիզմից դուրս են հանում ազատ ռադիկալները, թույլ չեն տալիս բջիջների քայքայումը և օրգանիզմի ծերացումը: Հատկապես շատ հակաօքսիդանտ-ֆլավանոիդներ կան նուշի կեղևի մեջ: Մասնագետների կարծիքով կնոջ մեջ կիրք արթնացնելու համար բավական է փոքր ինչ փոփոխել նրա ճաշացուցակը, այն է՝ ներառել նրա մեջ աֆրոդիզիակ-մթերք:

Մասնագետները հավելու են, որ դդմի կորիզներով կարգավորում են արյան մեջ աֆրոդիզիակների մակարդակը, որից կախված է սեքսուալ ցանկությունը:
Մասնագետները երկու սեռերի ներկայացուցիչներին խորհուրդ են տալիս սննդի մեջ օգտագործել սոյայի լոբիներ, քանի որ դրանք ապահովում են կանացի սեռական օրգանների քսանյութի արտադրման գաղտնիքը, իսկ տղամարդկանց կանխարգելում է շագանակագեղձի բորբոքումը:

Հետազոտողները կարծում են, որ կարելի է երբեմն բարելավվել սեռական կյանքի որակը ՝ ընդամենը ամենօրյա սննդակարգի մեջ ավելացնելով նոր բաղադրամասեր:
Անի Գևորգյան
1
Connected, Convenient, Converse: Andranik Grigoryan Presents Converse Bank’s Digital Transformation ...
2
Young Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Conc...
3
AraratBank and Théâtron Festival Bring Smiles to Little Ones
4
Opportunities and Prospects for Cooperation Between Business and the Banking System in Syunik Region...
5
The Armenian UBPay system partners with iSend remittance global service



