Էդվարդ Նալբանդյանը ցավակցություն է հայտնել Մանչեսթերում հարձակման հետևանքով զոհերի կապակցությամբ
SOCIETYՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը Հայաստան-ԵՄ հանդիպման խորհրդի արդյունքներով մամուլի հայտարարության սկզբում ցավակցություն է հայտնել Մանչեսթերում հարձակման հետևանքով զոհերի կապակցությամբ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ԱԳ նախարարը, մասնավորապես, նշել է. «Նախ և առաջ, կցանկանայի կրկնել, ինչ ասացի Հայաստան-Եվրոպական Միություն համագործակցության խորհրդի հանդիպման սկզբում. մենք խստորեն դատապարտում ենք Մանչեսթերում տեղի ունեցածը՝ անմեղ մարդկանց դեմ հարձակումը: Մեր մտքերն ու կարեկցանքն ենք արտահայտում այս սարսափելի հարձակման զոհերի և դրանից տուժածների հարազատներին: Ցանկանում եմ նաև մեր համերաշխությունը հայտնել Միացյալ Թագավորության իշխանություններին և ժողովրդին»:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
3
Top Travel Destinations of 2026: IDBank
4
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook
5
Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastru...



