Արիանա Գրանդեն մեկնաբանել Է ահաբեկչությունը Մանչեսթրում կայացած իր համերգի ժամանակ
LIFE Մանչեսթրի մարզադաշում ելույթ ունեցած ամերիկացի երգչուհի Արիանա Գրանդեն, մարզադաշտ, որտեղ մայիսի լույս 23-ի գիշերն ահաբեկչական գործողություն Է կատարվել, ցավակցություն Է հայտնել տուժածներին: Նա մայիսի 23-ին գրառում Է հրապարակել Twitter-ում:
«Ընկճված եմ: Սրտանց ցավում եմ: Բառեր չեմ գտնում»,- գրել Է Գրանդեն: Երգչուհու հաղորդագրությունը գրելու պահին ռեթվիթ են արել ավելի քան 400 հազար անգամ:
Ինչպես հայտնել Է CNN-ը՝ վկայակոչելով արտիստուհու շրջապատի աղբյուրներ, Գրանդեն պայթյունից չի տուժել: Մանչեսթրի մարզադաշտում պայթյունից հետո հոսպիտալացվել Է 59 մարդ: Զոհվածների թիվը 22 Է, նրանց թվում կան երեխաներ:
Արիանա Գրանդեն կինոյի եւ թատրոնի 23-ամյա դերասանուհի Է, փոփ երգչուհի եւ ֆոտոմոդել: Նա թողարկել Է երեք ստուդիական ալբոմ:
1
Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as p...
2
The international chess tournament supported by IDBank has concluded
3
AraratBank Announces Change in Executive Leadership
4
Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 Years
5
Ucom Upgrades Internet Speed for Unity Packages



