Yerevan, 29.July.2026,
00
:
00
BREAKING


Մեզ համար ֆրանկոֆոնիան մշակույթ է, մտածելակերպ, բարոյական արժեհամակարգ. Սերժ Սարգսյան

SOCIETY

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության արտգործնախարարների համաժողովի նստաշրջանի բացման արարողությանը։ Համաժողովի 31-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել կազմակերպության անդամ երկրների եւ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության քարտուղարության շուրջ 500 ներկայացուցիչ: Հանրապետության Նախագահը համաժողովում հանդես է եկել ելույթով:

«Ինձ համար մեծ պատիվ է ազդարարել այս ներկայացուցչական հանդիպման՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախարարական համաժողովի 31-րդ նիստի մեկնարկը: Սա բացառիկ միջոցառում է մեր երկրի համար, եւ Հայաստանը նույնքան բացառիկ ջերմությամբ ու նվիրումով է հյուրընկալում ֆրանկոֆոն մեծ ընտանիքի անդամներին: Այս համաժողովը լավագույն առիթ է բոլորիս համար՝ մեկ անգամ եւս արժեւորելու ֆրանկոֆոն մշակույթը եւ ամփոփելու ողջ տարվա ընթացքում Հայաստանում տիրող ֆրանկոֆոն հանդիսավոր մթնոլորտը: Ջերմորեն ողջունում եմ բոլորիդ Երեւանում։

Թույլ տվեք նաեւ շնորհավորել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նորընտիր գլխավոր քարտուղար տիկին Միկայել Ժանին, ով իր ներկայիս պաշտոնում առաջին անգամ է մասնակցում կազմակերպության նախարարական համաժողովի աշխատանքներին: Պաշտոնավարման այս կարճ ժամանակահատվածում տիկին Ժանը լավագույնս է ներկայացրել կազմակերպությունը եւ վերջինիս մաս կազմող կառույցները միջազգային ասպարեզում: Վստահ եմ, որ նրա խոհեմ ղեկավարությամբ կազմակերպությունը կշարունակի նախորդ գլխավոր քարտուղարի` Սենեգալի նախկին նախագահ Աբդու Դիուֆի` ավելի քան տասնամյա գործունեության լավագույն ավանդույթները եւ նոր նվաճումներ կարձանագրի կազմակերպության աշխատանքներում: Շնորհավորում եմ, տիկին Միկայել:

Հայաստանը դարերի խորքից եկող ամուր կապեր ունի Ֆրանկոֆոնիայի ընտանիքի անդամ երկրներից շատերի հետ: Դեռ շուրջ մեկ հազարամյակ առաջ ֆրանսերենը Միջերկրական ծովի ափերին տեղակայված Կիլիկիայի հայկական թագավորությունում հայոց արքունիքի պաշտոնական գրագրության եւ արվեստի լեզու էր: Այսօր Հայաստանը հաստատակամորեն իրականացնում է Ֆրանկոֆոնիային իր անդամակցությամբ ստանձնած՝ ֆրանսերեն լեզվի տարածման ու խորացման հանձնառությունը:

Այսօր աշխարհի հինգ մայրցամաքները ներկայացնող 80 պետություն եւ կառավարություն, այդ թվում նաեւ առանձին կազմավորումներ ներկայացնող կազմակերպության մաս լինելը մեզ համար նոր հնարավորություններ է ընձեռում պատմական կապերի ամրապնդման եւ նորերի հաստատման ու խորացման համար:

Այսօր մենք ապրում ենք միջազգային ասպարեզում ի հայտ եկած նոր ճգնաժամերի եւ սպառնալիքների պայմաններում, բաժանարար գծերի խորացման ականատես ենք դառնում: Ուստի, առանձնակի կարեւորություն են ստանում միջազգային եւ տարածաշրջանային կազմակերպությունները, որոնք ոչ թե բաժանում են, այլ միավորում։ Մենք պետք է ամրապնդենք մեր կառույցները, բարձրացնենք դրանց արդյունավետությունն ու նշանակությունը։ Այս առումով Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը բացառիկ կարեւորություն ունի. չէ՞ որ մենք համախմբվել ենք առաջին հերթին արժեքային նկատառումներից ելնելով, ինչը թանկ է ու հարատեւ միավորող գործոն՝ ներկայիս աշխարհում։

Ցավոք, հակամարտությունները եւ ճգնաժամերը շարունակում են սպառնալ նաեւ ֆրանկոֆոն տարածքի որոշ տարածաշրջանների անվտանգությանը եւ վտանգել կայուն զարգացումը: Պատահական չէր, որ Հայաստանը, որպես նախարարական համաժողովի գլխավոր թեմա, առաջարկեց հենց «Խաղաղությունը, հանդուրժողականությունը, երկխոսությունը եւ փոխըմբռնումը ֆրանկոֆոն տարածքում» թեման: Մենք հավատում ենք, որ հանդուրժողականության միջոցով կարելի է խուսափել բազմաթիվ խնդիրներից: Եվ հակառակը՝ անհանդուրժողականությունը կարող է հանգեցնել ճգնաժամերի, հակամարտությունների եւ անգամ մարդկության դեմ ուղղված ամենադաժան հանցագործության՝ ցեղասպանության իրականացման։ Մենք դա սեփական փորձով գիտենք։

Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ ընդգծել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման համատեքստում ֆրանկոֆոն ընտանիքի համերաշխությունն ու զորակցությունը հայ ժողովրդին՝ արտահայտված կազմակերպության գլխավոր քարտուղարի հայտարարության միջոցով: Մեր խորին համոզումն է, որ միայն բոլորիս ջանքերի համախմբման միջոցով է հնարավոր կանխարգելել նման ոճրագործությունները եւ անցյալից դասեր քաղելով՝ պահպանել եւ հարգել համամարդկային, այդ թվում՝ Ֆրանկոֆոնիայի համընդհանուր արժեքները: Հանդուրժողականության, խաղաղ գոյատեւման եւ ժողովրդավարության սկզբունքների վրա հիմնված հասարակության կառուցումը մեր բոլորի նպատակն է:

Կան այլ բնագավառներ, որտեղ մենք կարող ենք միասնաբար գործել` մարդու իրավունքների պաշտպանություն, միգրացիա, շրջակա միջավայրի պաշտպանություն, տնտեսական զարգացմանն ու երիտասարդությանն առնչվող խնդիրներ. դրանք բոլորն էլ Ֆրանկոֆոնիան վաղուց դասել է իր առաջնահերթությունների շարքին:

Ցանկանում եմ հատկապես առանձնացնել կլիմայական փոփոխությունների վերահսկման խնդիրը: Մեր սերունդների համար առողջ ու անվտանգ ապագա կերտելը մեզանից յուրաքանչյուրի եւ բոլորիս ընդհանուր պատասխանատվությունն է։ Այս առումով ես վստահ եմ, որ ֆրանկոֆոն համայնքն իր ներդրումը կունենա այս տարեվերջին Փարիզում կայանալիք՝ Կլիմայական փոփոխություններին նվիրված համաժողովի հաջողության գործում:

Հայաստանի լիիրավ անդամակցությունից երեք տարի անց, Երեւանում անցկացնելով այս համաժողով, մենք ցանկանում ենք վերահաստատել մեր երկրի նվիրվածությունը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը՝ համագործակցության ու երկխոսության այս տարածքին, որի շրջանակներում ծաղկում է Ֆրանկոֆոնիայի հարստություն հանդիսացող բազմազանությունը: Մեզ համար ֆրանկոֆոնիան մշակույթ է, մտածելակերպ, բարոյական արժեհամակարգ:

Համաժողովի աշխատանքներին մաղթում եմ արդյունավետ ընթացք, իսկ ձեզ՝ նաեւ ակտիվ եւ հաճելի ճանաչողական ժամանց Հայաստանում»:

Khachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankcUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia