Yerevan, 19.June.2026,
00
:
00
BREAKING


Սփյուռքի նախարարությունն իրեն դիմած 3500 սիրիահայից 2500–ի համար է աշխատանք գտել

SOCIETY
Past.am-ը գրում է.
 
Սիրիական հակամարտության սկզբից մինչ այսօր Հայաստան է տեղափոխվել շուրջ 25 հազար սիրիահայ: 2017 թ. դրությամբ Հայաստանում բնակվում է 22 հազար սիրիահայ, մոտ՝ 5 հազար ընտանիք: Հայաստանից սիրիահայերի՝ այլ երկրներ տեղափոխվելու միտումն ակտիվ չէ: Մի քանի տասնյակ ընտանիք տարբեր ճանապարհներով տեղափոխվել է այլ երկրներ, հատկապես` Շվեդիա և Կանադա: Այս երկրներ մեկնածների մեծ մասը տեղափոխվել է Լիբանանից: Այս մասին Past.am-ի հարցմանն ի պատասխան տեղեկացնում են Սփյուռքի նախարարության՝ Մերձավոր և Միջին Արևելքի հայ համայնքների վարչությունից:
 
Հարցման պատասխանից տեղեկանում ենք, որ Հայաստանում հաստատված 22 հազար սիրիահայից 2012–2016 թթ. միայն 3 հազար 500–ից ավելինն է դիմել Սփյուռքի նախարարություն՝ աշխատանքի ապահովման խնդրանքով: Նախարարության համակարգմամբ պետական կառույցների, զբաղվածության պետական գործակալության, հայաստանյան մոտ 200 կազմակերպությունների և անհատների հետ համագործակցության արդյունքում շուրջ 2 հազար 500 սիրիահայ ապահովվել է աշխատանքով: Շուրջ 500 սիրիահայեր աշխատանք են ձեռք բերել սիրիահայերի կողմից ստեղծված բիզնեսներում: Ինչ վերաբերում է Հայաստանում հաստատված սիրիահայերի հիմնական զբաղմունքին, ապա դրանք են արհեստագործությունը, ոսկերչությունը, արծաթագործությունը, ասեղնագործությունը, դերձակությունը, խոհարարությունն ու գործարարությունը: Սակայն կան նաև բժիշկներ ու մանկավարժներ, որոնց մի մասը աշխատում է պետական ոլորտում:
 
Past.am-ի այն հարցին, թե այստեղ աշխատանք չգտնող սիրիահայերի համար անվճար վերապատրաստման դասընթացներ կազմակերպվո՞ւմ են, նախարարությունից հայտնել են, որ 2012–16 թթ. ընթացքում կազմակերպվել են մասնագիտական վերապատրաստումների դասընթացներ՝ հիմնականում տնտեսագետների, հաշվապահների, գործարարների և բժիշկների համար:
 
«ՓՄՁ ԶԱԿ–ի կողմից իրականացվող ծրագրի շրջանակներում շուրջ 500 սիրիահայերի համար կազմակերպվել են դասընթացներ՝ ՀՀ մաքսային և հարկային օրենսդրության վերաբերյալ: ՀՀ կենտրոնական բանկի հետ համատեղ կազմակերպվել է մեկամսյա դասընթաց սիրիահայ 40–ից ավելի հաշվապահների, տնտեսագետների, բանկային գործի մասնագետների համար»,– ասված է հարցման պատասխանի մեջ:
 
Հարցին էլ, թե գոյություն ունի՞ Հայաստան ժամանող սիրիահայ ընտանիքին տրվող միանվագ կամ երկարաժամկետ ֆինանսական օգնություն, պատասխանել են, որ այդ ընտանիքների համար միանվագ ֆինանսական աջակցություն գոյություն չունի, սակայն 2012–16 թթ. ընթացքում բնակվարձի փոխհատուցում է ստացել 2 հազար 200–ից ավելի ընտանիք, 144 սիրիահայ տեղավորվել է ՀՀ ՏԿԶՆ Միգրացիոն պետական ծառայության հատուկ կացարանում և հանրակացաններում, 160 ընտանիք՝ անհատ բարերարների բնակարաններում, ևս 44 ընտանիք էլ՝ Հայ Կաթողիկե եկեղեցու հյուրատանը:
 
Հստակեցմանը, թե վերջին հինգ տարիներին նախարարությունը սիրիահայերի՝ Հայաստանում հաստատվելու համար որքա՞ն գումար է ծախսել, Մերձավոր և Միջին Արևելքի հայ համայնքների վարչությունից պատասխանել են, որ նախարարությունն այդ ընթացքում ծախսել է ինտեգրման ծրագրի շրջանակներում կառավարության կողմից հատկացվող գումարները: Վարչությունից նաև տեղեկացնում են, որ ծրագրի իրականացման նպատակով ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ 2017 թ. Սփյուռքի նախարարությանը յուրաքանչյուր տարի հատկացվել է 11 միլիոն դրամ: Նշվում է, որ Հայաստանում հաստատված սիրիահայերի աջակցության ծրագրերը իրականացվել են նախարարության համակարգմամբ՝ ՀՀ պետական բյուջեի միջոցների, ինչպես նաև հասարակական, բարեգործական ու միջազգային կառույցների ֆինանսական հատկացումների հաշվին:

ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ–ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
 
AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League