Նորվեգական խորհուրդը գնահատել Է աշխարհում փախստականների հետ կապված իրադրությունը
INTERNATIONAL NEWSԶինված հակամարտությունների եւ տարերային աղետների հետեւանքով հարկադրաբար իրենց տները լքած մարդկանց թիվը 2016 թվականին կազմել Է 31,1 միլիոն: Այդ մասին, հաղորդվում Է Փախստականների հարցերով նորվեգական խորհրդի (NRC) նոր զեկույցում:
Մոտավորապես 922 հազար մարդ հարկադրված Է եղել մեկնել Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության զինված հակամարտության պատճառով: Սիրիայից փախել Է 824 հազար մարդ: Եռյակը եզրափակում Է Իրաքը՝ 659 հազար հարկադիր վերաբնակներով: Նրանց հաջորդում են Աֆղանստանը (653 հազար մարդ), Նիգերիան (501 հազար մարդ) եւ Եմենը (478 հազար մարդ):
Զնված հակամարտությունների պատճառով մեկնած 6,9 միլիոն մարդկանցից 2,6 միլիոնն ապրում Է Սահարայից հարավ ընկած աֆրիկյան երկրներում:
Դրա հետ մեկտեղ, հաշվետվության համաձայն, տարերային աղետների պատճառով եռակի ավելի շատ մարդիկ են լքում իրենց տները, քան զինված հակամարտությունների պատճառով: Անցյալ տարի հանկարծահաս եղանակային սպառնալիքների ենթարկված 24 մլն մարդկանց մեծ մասը վերաբնակվել Է: Այս «վարկանիշում» առաջին տեղում Չինաստանն Է 7,4 մլն մարդկանցով, նրան 5,9 միլիոն բնակիչներով հաջորդում Է Ֆիլիպինները, երրորդ եւ չորրորդ տեղերն զբաղեցնում են Հնդկաստանը եւ Ինդոնեզիայն՝ համապատասխանաբար 2,4 եւ 1,2 մլն մարդ ցուցանիշներով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Idram&IDBank’s Special Offer at Dalma Garden Mall
2
The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest Project
3
USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in Armenia
4
AraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation
5
Statement by Archbishop Bagrat Galstanyan



