Մարգարիտ Բարանկիցեն՝ Շուշի «Նարեկացի» արվեստի միությունում
SOCIETYՄայիսի 22-ին «Նարեկացի» արվեստի միության Շուշիի մասնաճյուղ այցելեց «Ավրորա» համաշխարհային մարդասիրական նախաձեռնության առաջին դափնեկիր, Բուրունդիի «Խաղաղության տուն» խնամքի տան և ՌԵՄԱ հիվանդանոցի հիմնադիր Մարգարիտ Բարանկիցեն։
Հյուրերին ավանդական աղ ու հացով դիմավորելուց հետո միության փոքրիկները դավթյան սաղմոսներ կարդացին և Մարգարիտ Բարանկիցեին նվիրեցին «Նարեկ» գիրքը։
Մարգարիտ Բարանկիցեն շրջեց կենտրոնի դասարաններով, ծանոթացավ փոքրիկների և կենտրոնի ուսուցիչների հետ, որից հետո կենտրոնի սաները՝ որպես խորհրդանշական հուշանվերներ, նրան փոխանցեցին իրենց աշխատանքներից։
Միջոցառման ավարտին միության տնօրեն Հայկ Պապյանը Բարանկիցեին նվիրեց իրենց ազգային ավանդական թմբուկահար տիկնիկը, որը հատուկ պատրաստված էր նրա համար։
Միջոցառմանը ներկա էր 107-ամյա Խանում Արուշ տատը, ում հետ ծանոթանալուց ու զրուցելուց հետո «Ավրորայի» դափնեկիրը շուրջպար բռնեց միության պարախմբի հետ ու պարեց հայկական ազգագրական «Փափուռի» պարը։
-Ես այս կենտրոնում ինձ զգացի ինչպես իմ տանը, քանի որ իմ ամբողջ կյանքը նվիրել եմ այն երեխաներին, որոնք ունեն դրա կարիքը, իսկ այս կենտրոնում երեխաները շատ են, և դա ինձ դուր եկավ,- նշեց «Ավրորա» համաշխարհային մարդասիրական նախաձեռնության առաջին դափնեկիր Մարգարիտ Բարանկիցեն։
«Նարեկացի» արվեստի միության Շուշիի կենտրոնում էին նաև ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, ԼՂՀ վարչապետի խոսնակ Արտակ Բեգլարյանը և ուրիշներ։
«Մեր արժեքները մարդկային արժեքներն են։ Եթե քո մեջ կա կարեկցանք, սեր ու արժանապատվություն, քեզ ոչինչ չի կանգնեցնի, քանի որ ոչինչ չի կարող վերացնել սերը. ո՛չ բանակները, ո՛չ ատելությունը, ո՛չ հետապնդումը, ո՛չ սովը, ոչի՛նչ»։
Մարգարիտ Բարանկիցե






1
Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close
2
When CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan
3
The Winners of the Third Round of the Junius Competition Have Been Announced
4
Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in Armenia
5
On the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the ...



