Yerevan, 05.August.2026,
00
:
00
BREAKING


Կլոր սեղան-քննարկում՝ «Հայաստանն ու Վրաստանը 21 դարում․ ընդհանուր մարտահրավերներն ու համագործակցության հետագա խորացման հեռանկարները» խորագրով

SOCIETY
Հայ-վրացական դիվանագիտական հարաբերություւների հաստատման 25-ամյակի կապակցությամբ քաղաք Վանաձորում տեղի ունեցավ «Կովկասյան Գործընկերության» հերթական նախաձեռնությունը – կլոր սեղան-քննարկումը «Հայաստանն ու Վրաստանը 21 դարում․ ընդհանուր մարտահրավերներ ն ու համագործակցության հետագա խորացման հեռանկարները» խորագրով: Միջոցառման հիմնական նպատակներից մեկը երկու երկների փորձագիտական և հասարակական հանրության միջև համագործակցության ամրապնդմանը նպաստելն է:
 
Միջոցառումը բացել է «Կովկասյան Գործընկերության» հիմադիր նախագահ Վրաստանում Հայաստանի 2011-14թթ. Դեսպան Հովհաննես Մանուկյանի, ով կարևորել է նման ձևաչափի հարթակի ստեղծումն, ինչը նպաստավոր է հարևա ն երկրների հարաբերությունների վերաբերյալ անկաշկանդ երկխոսություն իրականացնելու համար: Հովհաննես Մանուկյանի խոսքով երկու պետությունների հարաբերություններին առընչվող խնդիրներ գրեթե չկան, որոնք այսօր լուծելի չեն որևէ մակարդակում: Սակայն ժամանակակից մարտահրավերները այսօր բավականին շատ են և երկխոսությունը մեր հարևանների հետ պետք է լինի մշտական, որպեսզի կարողանանք միասին կարգավորել տարածաշրջանում առկա խնդիրները:
 
Կոնֆերանսի առաջին հատվածում ՝«Հայաստան-Վրաստան քաղաքացիական հասարակություն» խորագրի ներքո ելույթ ունեցավ Ժողովրդավարության զարգացման կենտրոնի տնօրեն Վլադիմիր Բոժաձեն, ով ներկայացրել է Վրաստանում քաղհասարակության ձևավորման նախապատմությունը, նպաստավոր և խոչընդոտող հանգամանքներն, արդի վիճակն ու զարգացման հնարավոր նախադրյալները: Այս համատեքստում նա կարևորել է Վրաստանում բնակվող տարբեր ազգությունների հետ համագործակցության անհրաժեշտությունը:
 
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի տնօրեն Արթուր Սաքունցը ներկայացրեց հայ-վրացական հարաբերություններում հասարակության կառույցների համագործակցության եւ դրա դերի վերաբերյալ: «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» ղեկավար Աշոտ Մելիքյանը հանդես եկավ Հայաստանում զանգվածային լրատվամիջոցների զարգացման փուլերի և ներկայում առկա իրավիճակի վերաբերյալ զեկույցով:
Թբիլիսիում ԱԼԻՔ մեդիայ ի հիմնադիր Արսեն Խառատյանն էլ անդրադարձավ Վրաստանում քաղաքացիական հասարակության կարգավիճակի, Վրաստանում հայկական համայնքի և դրա լուսաբանման, Հայաստանում ԶԼՄ-ների ներկա վիճակի ու զարգացման ուղիների և հայ-վրացական համագործակցության զարգացման գործում քաղաքացիական հասարակության կարևորության խնդիրներին:
«Բազմազգ Վրաստան» շարժման ղեկավար Առնոլդ Ստեփանյանն էլ խոսեց քաղաքացիական հասարակության կարևոր դերից ՝որպես պետությանը սթափեցնող և հանրային հուզումներն առաջնորդող գործիքի՝ ՝նշելով երկո ւ երկրների հարաբերություններում մինչ օրս առկա պատմական կնճռոտ հարցերի հանգուցալուծման կարևորության մասին:
 
«Եզդիների տուն» կազմակերպության տնօրեն Ագիտ Միրզոևը նշեց, որ քանի որ բարիդրացիական հարաբերությունները կարևոր են երկու կողմերի համար էլ, պիտի մի կողմին հուզող տարածաշրջանային որևէ կոնֆլիկտի վերաբերյալ մյուս կողմ էլ փորձի լուծումներ առաջարկել, քանի որ անտարբերություն ցուցաբերելով խնդիրը կարող է հասնել ավելի լայն մասշտաբների: Վրաստանում տարածաշրջանային անվտանգության Կովկասյան ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Ռուսեցկին խոսեց վրաց-աբխազական հակամարտության կարգավորման հարցում Հայաստանի դերի մասին և ընդգծեց, որ տարածաշրջանային բոլոր հակամարտությունների կարգավորման հարցում շատ կարևոր է նաև երրորդ երկրների ներգրավածությունը: «Հայաստանն ու Վրաստանը 21-րդ դարում. ընդհանուր սպառնալիքները և համագործակցության հետագա ամրապնդման հեռանկարները» կլոր սեղանի ընթացքում փորձագետները խոսեցին նաև կրոնական գործոնի և տարածաշրջանային քաղաքականության, հայ-վրացական հարաբերությունների ներկա վիճակի և հեռանկարների մասին:
 
Վրաստանի «Խաղաղության հինմնադրամի» նախագահ Գիորգի Թումասյանի խոսքով չնայած որ հայ վրացական հարաբերությունները ու համագործակցությունը դարերի վաղեմություն ունեն, բայց 2 պետությունների հարաբերությունները դինամիկ կերպով զարգանում են և նոր փուլ են մտնում հատկապես վերջին տարիներին:
 
Անկախ նրանից, որ տարածաշրջանի անվտանգությունն ապահովելու հարցում Հայաստանն ու Վրաստանը ունեն տարբեր մոտեցումներ,այնուամենայնիվ պաշտոնական Երևանի և Թբիլիսիի համագործակցությունը տարածաշրջանի անվտնագության հարցում ապահովում են Հարավային Կովկասի ստաբիլությունը:Փորձագետի խոսքով, երկու պետությունները սերտ համագործակցության շնորհիվ պիտի զերծ մնան տարածաշրջանի այլ երկների ազդեցութույունից, որոնք կարող են բացասաբար ազդել հայ-վրացական բարիդրացիական հարաբերություններին:
IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankcUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.