Հակաբիոտիկների կողմնակի ազդեցությունը
PHOTOPast.am-ը ձեր ուշադրությանն է ներկայացնում հակաբիոտիկների կողմնակի ազդեցությունը.
Ինչպես բոլոր դեղորայքային միջոցները, այնպես էլ հակաբիոտիկները, բբացի իրենց դրական ազդեցությունից, ունեն նաև կողմնակի ազդեցություններ օրգանիզմի վրա: Հակաբիոտիկները կարող են փրկել մարդու կյանքը` պայքարելով բակտերիալ վարակների դեմ, սակայն պետք չէ մոռանալ, որ օգնելուց բացի դրանք շատ հաճախ դառնում են նոր հիվանդության պատճառ:

Բժիշկները ահազանգում են, որ այս ուժեղ դեղամիջոցներն ունեն անհանգստացնող կողմնակի հետևանքներ: Մասնագետները հաշվել են, որ ամեն տարի հիվանդանոցներ կատարվող այցերից 140 հազարը կապված են հակաբիոտիկների օգտագործումից առաջացած կողմնակի հետևանքների հետ: Դրանց շարքում ամենատարածվածն ալերգիկ ցանն է:

Մասնագետների անցկացրած հետազոտության արդյունքում հայտնի է դարձել, որ դրանց հաճախակի կիրառումը հնգակի մեծացնում է տվյալ անձի` աչքի ցանցաթաղանթի շերտավորում ձեռք բերելու հավանականությունը:

Այս ամենից բացի դրանք վնասակար են ջլերի համար. դրանց հետևանքով ջլերը թուլանում և պատռվում են:
Գիտնականների կողմից անցկացված ուսումնասիրության արդյունքները վկայում են, որ հակաբիոտիկներն առաջացնում են վերջույթների նյարդային հիվանդություն, որի դեպքում ձեռքերում և ոտքերում անզգայացում և ցավ է զգացվում:
Դրանք եռապատկում են սրտանոթային հիվանդություններից մահանալու հավանականությունը:
Անի Գևորգյան
1
Widest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summari...
2
Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program
3
Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark
4
Welcome to the ID booth: Big Christmas Market
5
AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center Archive



