Yerevan, 19.June.2026,
00
:
00
BREAKING


«Հայաստան» հիմնադրամը մեկնարկել է հաշվետու այցերն Արցախում եւ Հայաստանում

SOCIETY

Հոգաբարձուների խորհրդի ամենամյա նիստի շրջանակներում «Հայաստան» համահայկական հիմնադրամի պատվիրակությունը՝ գործադիր տնօրեն Արա Վարդանյանի գլխավորությամբ, մայիսի 20-ից իրականացնում է մի շարք հաշվետու միջոցառումներ, ներառյալ՝ ենթակառուցվածքների բացումներ եւ այցեր հայաստանյան եւ արցախյան ծրագրեր: 

Պատվիրակությունը՝ կազմված Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներից, տեղական մարմինների ներկայացուցիչներից, բարերարներից, աշխատակիցներից, մայիսի 20-ին մեկնեց Արցախ՝ ծանոթանալու հաշվետու տարում ավարտված եւ ընթացիկ ծրագրերին: Շուրջ 45 հոգուց կազմված խումբն Արցախ ուղեւորվեց Վարդենիս-Մարտակերտ մայրուղով, որի վերակառուցումը կավարտվի աշնանը: 

Այցելության առաջին օրը Հիմնադրամի պատվիրակությունը հանդիսավորությամբ բացեց Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհին հարող Կոճողոտ համայնքի (Մարտակերտի շրջան) նորակառույց համայնքային կենտրոնը, որի կառուցումը հովանավորել է Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմինը՝ Արցախի Հանրապետության կառավարության համաֆինանսավորմամբ: Արդեն իսկ կահավորված կենտրոնում այսուհետ կգործեն գյուղապետարանը, բուժկետը, գրադարանը, խաղասենյակը եւ հանդիսությունների սրահն իր խոհանոցով: Սրահում տեղադրված բեմը հնարավորություն կտա տարաբնույթ միջոցառումներ անցկացնել այստեղ: Ֆրանսաբնակ մեր հայրենակիցների հանգանակություններով վերջին տարիներին նման կենտրոններ են կյանքի կոչվել Արցախի տասներկու համայնքներում՝ առավել հարմարավետ ու հագեցած դարձնել ով ընդհանուրը 7700 բնակչի առօրյան: 

Երեկ՝ մայիսի 21-ին, պատվիրակությունը հանդիսավոր պայմաններում բացեց եւս երկու համայնքային կենտրոն Արցախում՝ Քյուրաթաղում (Հադրութի շրջան) եւ Սարգսաշենում (Մարտունու շրջան): Ժամանակակից հարմարություններով համալրված այս նորակառույցները նույնպես ֆրանսահայերի նվերն են արցախցի մեր հայրենակիցներին: Կենտրոնների կառուցումը համաֆինանսավորել է Արցախի Հանրապետության կառավարությունը: Վերջին տարիներին ֆրանսահայերի ակտիվ մասնակցությունը Արցախում ենթակառուցվածքների իրականացմանը մեծ գնահատանքի է ա րժանանում արցախցիների կողմից:

Այսօր՝ մայիսի 22-ին Հիմնադրամի պատվիրակությունը եղավ Ստեփանակերտի թիվ 9 դպրոցում, որի վերակառուցումն ու արդիականացումը հովանավորում է Հիմնադրամի ԱՄՆ արեւմտյան շրջանի տեղական մարմնի հովանավոր Ջերալդ Թրփանջյանը, ում միջոցներով Արցախում իրականացվում են նաեւ այլ ենթակառուցվածքային ծրագրեր: Սա Ստեփանակերտի միակ դպրոցն է, որը հանրակրթականին զուգահեռ հատուկ կրթություն է ապահովում նախադպրոցական, ներառական եւ խոսքի ու լսողական խանգարումներ ունեցող աշակերտների համար: Դպրոցում ուսանում է 395 սան: Աշխատանքների ավարտին դպրոցը կգա համալրելու Հիմնադրամի կողմից Ստեփանակերտում արդիականացված կրթօջախների շարքը: 

Օրվա ընթացքում պատվիրակությունը կայցելի նաեւ ապրիլին Ստեփանակերտում բացված նորակառույց ժամանակակից ուռուցքաբանական կենտրոն, որը կյանքի է կոչվել ֆրանսահայ Ռիշար Օհանեսյանի հովանավորությամբ (Արցախի Հանրապետության կառավարության համաֆինանսավորմամբ):

Շուշիում պատվիրակությունը ներկա կգտնվի քաղաքի մշակույթի եւ երիտասարդության կենտրոնի երկրորդ մասնաշենքի (մեծ դահլիճի) բացման արարողությանը: Այն վերակառուցվել է Արցախի կառավարության միջոցներով եւ Հիմնադրամի վերահսկողությամբ: Նոր մասնաշենքը, որտեղ տեղակայված է 368 տեղանոց դահլիճը, հանդերձարաններ եւ օժանդակ սենյակներ, նախատեսված է թատերական ներկայացումների եւ բազմաբնույթ այլ միջոցառումների համար: Այսուհետ իր գործունեությունն այստեղ կծավալի նաեւ Խանդամիրյանի պետական թատրոնը: Կենտրոնի առաջին մասնաշենքում, որը 2012թ.-ին վերակառուցվել է Հիմնադրամի կողմից Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամի հովանավորությամբ, գործում են արվեստի տարբեր խմբակներ, ինչպես նաեւ կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանի անվան տիկնիկային թատրոնը: 

Այնուհետեւ պատվիրակությունը կայցելի Քրասնիում Հարությունյանների բազմանդամ ընտանիքին, ովքեր արդեն մեկ տարի է, ինչ Հիմնադրամի հովանավորությամբ կառուցված առանձնատան տերերն են: Արդեն երրորդ տարին է, հավաքագրված գումարներով եւ նպատակային հատկացումներով Հիմնադրամն առանձնատներ է կառուցում արցախաբնակ հինգ եւ ավելի երեխա ունեցող ընտանիքների համար: Ներկայումս 16 տուն արդեն հանձնվել է շահառուներին, 15-ը կառուցման փուլում են: Արցախում տարբեր ֆինանսավորմամբ կառուցվող տներից Հիմնադրամի կառուցած առանձնատներն առանձնանում են ամբողջական կահավորմամբ եւ կենցաղային տեխնիկայի առկայությամբ: 

 

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League