Yerevan, 19.June.2026,
00
:
00
BREAKING


Փաստաբանական դպրոցի 65 շրջանավարտ ստացել է փաստաբանի գործունեության արտոնագիր

SOCIETY

ՀՀ փաստաբանական դպրոցի 65 շրջանավարտ մայիսի 21-ին ստացել է փաստաբանի գործունեության արտոնագիր: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՓՊ մամուլի կենտրոնից:

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, ողջունելով ներկաներին, նշել է. «Ես ուրախ եմ, որ մասնակիցն եմ փաստաբանների նորամուտին, որի համար անկաշառությունն ու անվախությունը մարդկային որակ լինելուց բացի, նաև աշխատանքային առօրյա են դառնալու: Կարող ենք ասել, որ Փաստաբանական դպրոցով անցած փաստաբանները լավ են գիտակցում կոռուպցիայի դեմ համայնքային և անհատական պայքարի դերն ու նշանակությունը»: 

Պալատի նախագահն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ փաստաբանական համայնքի առավելություններից մեկը բազմակարծությունն է: Անդրադառնալով մի քանի գործընկերների այն կարծիքին, որ փաստաբանական դպրոցը չպետք է այս քանակի շրջանավարտներ ունենա, Պալատի նախագահը նշել է, որ հավանաբար այդ մոտեցման հիմքում այն է, որ փաստաբանների քանակի ավելացումն ազդելու է գործերի քանակի վրա: Նա տեղեկացրել է, որ բարեբախտաբար փաստաբանական պալատի կառավարման մարմինն այդպիսի դիրքորոշում չունի և չի կիսում այդ տեսակետը: Արա Զոհրաբյանը ներկայացրել է որոշ վիճակագրական տվյալներ բնակչություն-փաստաբաններ հարաբերակցության վերաբերյալ, համաձայն որի մեր երկրի 100.000 բնակչին համընկնում է 56 փաստաբան, իսկ այլ երկրներում, օրինակ Իսրայելում փաստաբանների թիվը  գերազանցում է 600-ը, Իտալիայում և Հունաստանում՝ 300-ը, Գերմանիայում՝ 200-ը: Նա հավելել է, որ իրականում այս առումով շատ աճելու տեղ կա և մոտակա 10 տարվա ընթացքում կրիտիկական շեմին չենք մոտենալու: «Ամեն տարի համայնքը համալրվում է մոտ 150 փաստաբանով, մենք չենք շեղվելու մեր ընտրած ուղուց: Նույնիսկ զարգացած երկրներում այսպիսի մոտեցում կա, քանի որ փաստաբանո ւթյունն ազատ մասնագիտություն է իրավունք չունենք սահմանափակելու նրանց թիվը, խոչընդոտելու նրանց»,- եզրափակել է Արա Զոհրաբյանը: 
Արա Զոհրաբյանը շնորհակալություն է հայտնել Փաստաբանական դպրոցի տնօրինությանը, և աշխատակազմին, Փաստաբանական դպրոցի խորհրդի անդամներին, Փաստաբանների պալատի աշխատակազմին, որոնց ջանքերով կազմակարպվել և անց են կացվել ուսումնառությունը և որակավորման քննությունները: 
Պալատի նախագահը ապագա փաստաբաններին մաղթել է բարի երթ և հաջողություն:

Փաստաբանական դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանը շնորհավորել է շրջանավարտներին՝ նշելով, որ նրանց շնորհիվ բացահայտվել են ուսումնառության փուլում առկա խնդիրները, որոնք շտկվել են և շարունակաբար կատարելագործվում են ուսուցման գործընթացները: Նա մաղթել է բեղմնավոր աշխատանք բոլորին և հատուկ շնորհակալություն հայտնել ապրիլյան պատերազմի մասնակից ունկնդիրներին՝ հպարտանալով, որ ապագա փաստաբանները նաև անմասն չեն մնացել հայրենիքի համար կարևոր իրադարձություններին մասնակցելուց:
Խորհրդի անդամ, նախագահի տեղակալ Կարեն Մեժլումյանը մտերմաբար կիսվե լ է շրջանավարտների հետ, ասելով, որ Խորհրդի անդամները ժամանակին կերազեին անցնել այն դպրոցը, որն անցել են ներկաները: Նա խորհուրդ է տվել լինել իրավապաշտպան, վստահորդի շահը վեր դասել սեփական շահից, նրանց հետ լինել ազնիվ: Նա նկատել է, որ նաև այսօրվա արտոնագիր ստացածների շնորհիվ է հանրապետությունում զարգանալու փաստաբանին դիմելու մշակույթը՝ մաղթելով ծանրաբեռնված լինել գործերով:
Խորհրդի անդամ Սեդրակ Ասատրյանը նշել է, որ միշտ վստահ է եղել նրանում, որ երիտասարդների հոսքը բերելու է փաստաբանության զարգացման: Նա կարևորել է, որ տարածաշրջանում ա մենակայացած փաստաբանական համայնքը Հայաստանում է: Նա խորհուրդ է տվել շրջանավարտներին համայնք մտնելով չտառապել հայտնի լինելու մոլուցքով, այլ դրան հասնել սեփական աշխատանքով:
Խորհրդի անդամ Արա Ղազարյանը նշել է, որ գիտելիք սովորեցնելը, հմտություն փոխանցելը հեշտ է, դժվարը արժեք սերմանելն է, մտածելակերպ, վերաբերմունք փոխելը, ինչին ժամանակ է պետք: Նա ասել է, որ փաստաբանություն մտնելը նշանակում է մրցակցային դաշտ մտնել: Արա Ղազարյանը կարևորել է, որ այսօր փաստաբան դառնում են ոչ թե նախկինի պես թեսթ լուծելով, այլ կես տարի կամ մեկ տարի սովորելով :  Նա հիշեցրել է Եվրոպական Դատարանի կարևոր մոտեցումը, որի համաձայն՝ չի կարելի արդարադատությունը զոհաբերել հանուն նպատակահարմարության:
Շնորհակալական խոսքով հանդես են եկել շրջանավարտներ Լիլիթ Ղազանչյանը և Տարոն Բաղդասարյանը:
Արտոնագրերը հանձնելուց առաջ ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը նաև տեղեկացրել է, որ աշխատավայր, գրասենյակ չունեցող նոր փաստաբանների համար Պալատում կահավորված և տեխնիկապես զինված 20 տեղանոց աշխատասենյակ է հատկացվելու 6 ամսով, ինչը կօգնի փաստաբաններին ունենալ աշխատատեղ, կայանալ իրենց մասնագիտության մեջ, փորձ և վստահորդներ ձեռք բերել: Նա նշել է, որ նոր փաստաբանների կայացմանն աջակցելու այս ծրագրով պայման է դրվելու նաև, որ նրանք սպասարկեն անվճարունակ խավին:

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League