Էր Ռիադը 100 մլն դոլար կներդնի Իվանկա Թրամփի նախաձեռնությամբ ստեղծված հիմնադրամում
INTERNATIONAL NEWS Սաուդյան Արաբիան Եւ Արաբական Միացյալ Էմիրությունները խոստացել են 100 միլիոն դոլար ներդնել այն հիմնադրամում, որն ստեղծվել Է ԱՄՆ-ի նախագահի դստեր՝ Իվանկա Թրամփի նախաձեռնությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է CNN հեռուստաալիքը:
Հեռուստաալիքի տվյալներով՝ այդ հմնադրամն զբաղվում Է Մերձավոր Արեւելքում գործարար կանանց օգնությամբ: Առաջին անգամ այդ հիմնադրամի ստեղծման նախաձեռնությամբ Իվանկա Թրամփը հանդես Է եկել ապրիլին Բեռլին կատարած՝ իր այցի ընթացքում: Հիմնադրամի կառավարման պարտականությունները դրված են ոչ թե Թրամփի դստեր, այլ Համաշխարհային բանկի վրա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



