Yerevan, 19.June.2026,
00
:
00
BREAKING


Էքստրիմ, ադրենալին, սուր զգացողություններ. Հայաստանը հավակնում է դառնալ էքստրեմալ տուրիզմի տարածաշրջանային կենտրոն

SOCIETY
Մի քանի քայլ և արդեն օդում ես, ժայռի վրայից հայտնվում ես անդունդի վերևում, որը քեզ բաժանում է դիմացի ժայռից։ Քայլում ես ու հանկարծ ոտքերիդ տակ այլևս չես զգում հողը, և հենց այդ պահին մոռանում ես վախերի մասին, հաղթահարում ամեն ինչ։ Սկսում ես հպարտանալ, որ կարողացել ես անցնել «հող-անդունդ» այդ մեկ քայլն ու օդում արդեն հիանում բնության գեղեցկությամբ՝ Հայաստան աշխարհի սարերով ու ձորերով։
 
Մայիսի 20-ին կայացավ արդեն ավանդույթ դարձած էքստրեմալ և սուր զգացողություններով լի լրագրողական շրջայցը «Yell Extreme Park»-ում, որը գտնվում է Տավուշի մարզի Ենոքավան գյուղում։
 
Այդ համայնքն արդեն բավականին հայտնի է թե՛ հայաստանցի, թե՛ օտարերկրյա զբոսաշրջիկների շրջանում և հիանալի վայր, որպեսզի հաղթահարես վախդ ու լրացնես ադրենալինի պակասը։ «Յելլ Էքստրիմ միայն մեդիաների համար» էքստրեմալ շրջայցի շրջանակներում ԶԼՄ ներկայացուցիչներին հնարավորություն է ընձեռվել ծանոթանալու Հայաստանի արկածային և էքստրեմալ զբոսաշրջության առանձնահատկություններին։
 
Շրջայցի ընթացքում մեդիա ոլորտի ներկայացուցիչները հնարավորություն ունեցան անձամբ «համտեսելու» արկածային զբոսաշրջության ողջ համն ու հոտը և սեփական փորձով գնահատելու դրա հետաքրքրությունը։
Լրագրողները ծանոթացան Ենոքավան համայնքում աշխարհի ամենաերկար զիփլայնի կառուցման արշավի շրջանակներում տարածաշրջանում իր տեսակի մեջ եզակի էքստրեմալ նախագծի նախնական էսքիզներին և տեղանքին։
Էքստրեմալ զբոսանքից առաջ տեղի ունեցած հանդիպում-քննարկման ընթացքում նախագծի հեղինակներն ու թիմը ներկայացրին Հայաստանում աշխարհի ամե նաերկար զիփլայնի կառուցմանն ուղղված Indiegogo միջազգային հարթակում մեկնարկած դրամահավաքի ընթացիկ արդյունքները:
 
Ամենաերկար զիփլայնի կառուցման համար անհրաժեշտ է 200 հազար ԱՄՆ դոլար, որի մեծ մասն արդեն առկա է. մնացած հատվածը նախագծի հեղինակները որոշեցին լրացնել աշխարհում հայտնի, վստահելի և մեծ հեղինակություն վայելող միջազգային հարթակի՝ Indiegogo-ի միջոցով՝ համախմբելով ինչպես ամբողջ աշխարհի մեր հայրենակիցներին, այնպես էլ օտարերկրացիներին: Այսպիսով` մայիսի 4-ից մեկնարկեց կոլեկտիվ դրամահավաք, որը համաշխարհային պրակտիկայում հետաքրքիր և նշանակալի նախագծերի իրականացման ընդունված մեթոդ է:
 
«Yell Extreme Park» նախագծի հեղինակ Տիգրան Չիբուխչյանը, խոսելով իր ծրագրերի մասին, շատ կարևորեց իր հետ աշխատող թիմի առկայությունը, քանի որ, ըստ նրա, հենց այդ թիմի շնորհիվ է, որ ամեն ինչ կարողանում են անել։
«Այն ամենը, ինչ տեսնում եք, ես միայնակ չեմ արել, մենք մեծ թիմ ունենք և հենց իրենց շնորհիվ էլ մեկ տարվա ընթացքում այսքան բաների ենք հասել։ Մեր առաջին զվարճանքը եղել է զիփլայնը, իսկ հիմա ունենք ամենատարբեր էքստրեմալ հետաքրքրություններ»,- ասաց Չիբուխչյանը, հավելելով, որ դրամահավաքի շնորհիվ արդեն հանգանակվել է 8160 ԱՄՆ դոլ ար։
 
Արշավը շարունակվում է, և Տիգրանը կոչ արեց բոլոր նրանց, ովքեր դեռ չեն միացել, շտապել, քանի որ նախագծին նվիրատվություն կատարողները ստանում են հնարավորություն ձեռք բերելու նվերներ իրենց ներդրման դիմաց: 60 դոլար և ավելի չափով ներդրումների դեպքում դրամահավաքի մասնակիցները կլինեն առաջիններից, ովքեր կունենան աշխարհի ամենաերկար զիփլայնի տոմս և պաշտոնական բացումից հետո կգան Հայաստան ու մեկ տարվա ընթացքում ցանկացած ժամանակ կօգտվեն դրանից:
 
«Շատ կցանկանայի նշել, որ ռելիեֆի առումով շատ հաջողակ ենք, և Հայաստանը շատ մեծ ներուժ ունի էքստրեմալ զբոսաշրջության տեսանկյունից, և մենք օգտվել և օգտվում ենք այդ հնարավորությունից: Մեր ամենամեծ ձեռքբերումներից մեկը կարող ենք համարել այն, որ այսօր Ենոքավան համայնքի բնակիչը իր սեփական բնակավայրում կարող է զբաղվել սիրած աշխատանքով և վարել ակտիվ կյանք։ Անցյալ տարի մեր այցելուների 20 տոկոսը օտարերկրյա զբոսաշրջիկներ էին, մնացած 80 տոկոսը՝ Հայաստանից։ Այս տարի փորձում ենք այնպես անել, որպեսզի ավելի շատանա օտարերկրացիների հոսքը։ Հիմն ականում շատ են այցելում Ռուսաստանից, Արաբական Միացյալ Էմիրություններից և այնտեղ ապրող ֆիլիպինցիներ»,- ընդգծեց Չիբուխչյանը։
 
«Յելլ էքստրիմ Պարկ» նախագծի մարքեթինգի պատասխանատու Գեղամ Վարդանյանն էլ անդրադարձավ այն հարցին, թե հիմնականում որտեղից է նվիրատվությունների մեծ մասը։ «Նվիրատվությունների մեծ մասը Հայաստանից է՝ մոտ 60 տոկոսը, երկրորդ տեղում ԱՄՆ-ը և Ռուսաստանն են, այնուհետև Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Վրաստան, անգամ Կիպրոսից և Կանադայից, Արգենտինայից և տարբեր այլ երկրներից։ Պետք է ասեմ, որ նախագծին իր աջակցությունն են ցուցաբերել նաև Զբոսաշրջության պետական կոմիտեն, ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը: Մեր թիմը շատ է կար ևորում այն, որ այս նախագծի իրականացմամբ Հայաստանը ձեռք կբերի տարածաշրջանի էքստրեմալ տուրիզմի կենտրոնի կարգավիճակ և առավել ճանաչելի կդառնա: Դրա վառ ապացույցն է տարբեր երկրների ակտիվ մասնակցությունը մեր դրամահավաքին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Վարդանյանը:
Մարքեթինգի պատասխանատուն նշեց, որ դրամահավաքի ավարտից հետո արշավի ընթացքում նախագծի իրականացման համար իրենց օժանդակություն ցուցաբերած բոլոր մարդկանց անունները գրվելու են նախագծի պաշտոնական՝ www.longest-zipline.com կայքում, ինչպես նաև «Յելլ էքստրիմ Պարկ»-ում հատուկ առանձնացված հատվածում՝ որպես ռեկորդային նախագծի իրականացման մասնակիցներ, որոնց շնորհիվ և աջակցությամբ նախագիծը իրականություն դարձավ:
 
Ակտիվ հանգստի սիրահարները հնարավորություն ունեն «Յելլ էքստրիմ Պարկ»-ում կազմակերպել իրենց ժամանցը՝ օգտվելով էքստրեմալ սպորտի տարբեր տեսակներից՝ զիփլայն (ZipLine), պարագլայդինգ (Paragliding), Ռոփ պարկ (Rope Park), քառանիվ մեքենայով արտաճանապարհային երթևեկություն (Off-road), լեռնահեծանվավազք (Mountain Biking), փեյնթբոլ (Paintball), ձիով արշավներ (Horseback Riding), ինտելեկտուալ, տրամաբանական խաղեր (Rest Area/ Board Games):
Indiegogo միջազգային հարթակում մայիսի 4-ից մեկնարկել է Հայաստանում աշխարհի ամենաերկար զիփլայնի կառուցմանն ուղղված կոլեկտիվ դրամահավաքի արշավը, որը տևելու է 30 օր և ավարտվելու է 2017 թվականի հունիսի 2-ին:
Նոր ու ամենաերկար զիփլայնը կկառուցվի ՀՀ Տավուշի մարզի Ենոքավան համայնքում, որը կունենա 2680մ երկարություն և 200-300մ բարձրություն: Զիփլայնով թռիչքը տևելու է 3 րոպե, որի ժամանակ հնարավոր է զարգացնել առավելագույնը 120 կմ/ժ արագություն: Այսօր Գինեսի ռեկորդների գրքում գրանցված ամենաերկար զիփլայնը գտնվում է Պուերտո Ռիկոյում, իսկ փաստացի ամենաերկար Զիփլայնը Մեքսիկայում է՝ 2545մ:
 
Լիլիթ Դեմուրյան
AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League