ԻՊ-ը թունավոր նյութեր է փորձարկում մարդկանց վրա. ԶԼՄ-ներ
SOCIETYԻսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները թունավոր նյութերը փորձարկում են մարդկանց վրա, նախքան դրանք մարտական գործողություններում կիրառելը:
Ինչպես հայտնում է Lenta.ru-ն` վկայակոչելով բրիտանական ԶԼՄ-ները, ահաբեկիչները մահացու քիմիական նյութերը գերիների վրա են փորձարկում: Նրանք առանձնացնում են թունավոր միացություններն ու խառնում դրանք ուտելիքի և խմիչքի հետ, որով կերակրում են պատանդներին:
Իրականցվող փորձերի մասին վկայություններ են հայտնաբերվել Մոսուլի համալսարանի թաքստոցում, երբ իրաքյան կառավարական ուժերը քաղաքի այդ մասն ազատագրել են իսլամիստ ահաբեկիչներից:
Հայտնաբերված վկայությունների թվում նշվում են թույների պատրաստման բաղադրատոմսերը:
Փորձագետները մտավախություն են հայտնել, որ ԻՊ-ը կարող է փորձել սննդամթերքի միջոցով թունավորել Արևմուտքի երկրների բնակիչներին, ինչը բազմաթիվ զոհերի կհանգեցնի:



