Թրամփին իմպիչմենտի ենթարկելու կոչով հանդես եկած ԱՄՆ կոնգրեսականին սպառնացել են
INTERNATIONAL NEWSԱՄՆ դեմոկրատ կոնգրեսականը, ով օրեր առաջ կոչ էր արել իմպիչմենտ հայտարարել նախագահ Թրամփի նկատմամբ, «ինքնադատաստանի» ենթարկվելու սպառնալիքներ է ստացել:
Ինչպես տեղեկացնում է The Independent-ը, աֆրոամերիկացի քաղաքական գործիչ Ալ Գրինը հեռախոսազանգերի և ձայնային հաղորդագրությունների միջոցով սպառնալիքներ է ստացել ԱՄՆ նախագահի կողմնակիցներից:
Հիշեցնենք, որ ելույթ ունենալով Ներկայացուցիչների պալատում` Ալ Գրինը հանդես էր եկել Թրամփի նկատմամբ իմպիչմենտ հայտարարելու կոչով` վերջինիս մեղադրելով «արդարության խոչընդոտ» լինելու մեջ:
Զանգահարողներից մեկը նրան ռասայական վիրավորանքներ ու սպառնալիքներ է հասցրել, ապա ասել, որ իրեն «կկախեն ծառից», եթե շարունակի Թրամփի դեմ իմպիչմենտի կոչերով հանդես գալ:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



