Թուրքիան չի հանդուրժի Եվրամիության երկերեսանիությունը. Էրդողան
INTERNATIONAL NEWSԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ելույթ ունենալով Արդարություն և զարգացում իշխող կուսակցության արտահերթ համագումարում, հայտարարել է, որ Անկարան չի հանդուրժի Եվրամիության երկերեսանի քաղաքականությունը: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն` վկայակոչելով թուրքական աղբյուրը:
«Մենք պարտավոր չենք հանդուրժել Եվրամիության երկերեսանիությունը Թուրքիայի և թուրք ժողովրդի արժանապատվության նկատմամբ: Կամ ԵՄ-ն կկատարի խոստումը և կստորագրի Թուրքիայի հետ վիզային ռեժիմի ազատականացման մասին համաձայնագիրը, կհատկացնի փախստականների համար խոստացված միջոցները և կվերացնի ԵՄ անդամակցության խոչընդոտները Անկարայի համար, կամ յուրաքանչյուրս կգնա իր ճանապարհով»,-ասել է Էրդողանը:
Թուրք առաջնորդը նշել է, որ Թուրքիան անկախ ամեն ինչից կողմ է Եվրամիության հետ հարաբերությունների սերտացմանը:



