Yerevan, 28.June.2026,
00
:
00
BREAKING


Իր թիկնապահների արարքով Էրդողանն իսկապես վիրավորել է ամերիկացիներին, դա շատ բան կփոխի 2 երկրների հարաբերություններում․ Ա. Համբարյան

INTERNATIONAL NEWS

Անհանդուրժողականությունն և բռնությունը Վաշինգթոն բերելով՝ Էրդողանը բռնկեց ամերիկացիների՝ ներառյալ կոնգրեսականների, և լրատվամիջոցների զայրույթը․ Tert.am-ի հետ զրույցում խոսելով ԱՄՆ-ում մայիսի 16-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիկնապահների արարքի մասին՝ ասաց Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: 

«Մենք իսկապես նախկինում նման բան չէինք տեսել: Ագրեսիան, որն ուղղված էր հայերի, քրդերի կամ նրանց ընդդիմությանը, բերեցին Վաշինգթոն, և մարդիկ իրենց աչքերով տեսան դա»,- ասաց նա՝ նշելով, որ գուցե նախկինում ԱՄՆ-ում մարդիկ չգիտեին, թե ինչպիսին է Թուրքիան և իր ղեկավարությունը: 

Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգներում Թուրքիայի դեսպանի նստավայրի մոտակայքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ ԱՄՆ այցի դեմ բողոքող խաղաղ ցուցարարների խումբը հարձակման էր ենթարկվել էրդողանամետ խմբերի կողմից։ The Washington Post-ի հաղորդմամբ՝ տեղի ունեցած բախումների հետևանքով 9 մարդ էր վիրավորվել, նրանք տեղափոխվել էին հիվանդանոց: Նրանցից առնվազն մեկը ծանր վիճակում է:  

Ավելի ուշ համացանցում նոր տեսանյութ էր հայտնվել, որում երևում էր, թե ինչպես է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռվից դիտում, թե ինչպես են իր անվտանգության աշխատակիցները Վաշինգտոնում հարձակվում խաղաղ ցուցարարների վրա:

«Թուրքիայի ղեկավարությունը ծախսում է շատ փող PR-ի, լոբբիի վրա: Այս միջադեպը ստիպում է ամերիկացիներին, որ վերագնահատեն թուրքերի կամ նրանց դաշնակիցների ներկայացրածը: Հիմա արդեն միլիոնավոր մարդիկ սոցիալական ցանցերում, լրատվամիջոցներում տեսան, թե ինչպես է Էրդողանը հանձնարարում հարձակվել խաղաղ ցուցարարների վրա»,- ասաց Արամ Համբարյանը: 

Չնայած որ միջադեպի արդյունքում խաղաղ մարդիկ տուժեցին, նրա խոսքով, այն դրական նշանակություն ունեցավ՝ մարդիկ տեսան Թուրքիայի իրական դեմքը: 

Թե ինչ քաղաքական ազդեցություն կունենա միջադեպը հարցին, Արամ Համբարյանը պատասխանեց․«Էրդողանն իսկապես վիրավորել է ամերիկացիներին իրենց հողում: Դա ընկերոջ վարմունք չէ: Վաշինգթոնը քաղաք չէ, որ արտասահմանյան կառավարությունները հարձակումներ անեն: Սա հարգանքի պակասի նշան է, որը անգամ օտարոտի երկրները չէին անի: Բայց երբ դա դաշնակիցն է անում, փոխում է շատ բան: Այն կփոխի շատ բան երկու երկրների հարաբերություններում առկա բոլոր ոլորտներում: Այսուհետ շատ բան տարբեր կլինի»: 

Միջադեպը հետագայում Հայ դատի հանձնախմբին կօգնի՝ բացահայտելու Թուրքիայի իրական դեմքը. Արամ Համբարյանի խոսքով, այս անգամ, անկախ իրենց գործադրած ջանքերից, Թուրքիայի իրական դեմքը բացահայտվեց:  

«Այս միջադեպի ձայնագրությունը, որը տարածվեց հայտնի լրատվամիջոցներով, ցույց տվեց իրականությունը: Առանց այդ տեսանյութի, առանց այլ տեսանյութերի, այս միջադեպն էլ կանցներ, կգնար: Մենք կխոսեինք դրա մասին, բայց Թուրքիայի փիարը կաշխատեր և արդյունք չէինք ունենա: Բայց տեսանյութը փոխեց ամեն ինչ»,-ասաց նա։ 

Դիտարկումներին, թե Էրդողանը նման քայլի է դիմել, քանի որ ձախողվել էր նրա հանդիպումը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, Արամ Համբարյանը պատասխանեց․ «Դա կարևոր չէ: Նա իրավունք չուներ այդպես անելու: Տխուր ես, զայրացած ես, նշանակություն չունի, իրավունք չունես մարդկանց ծեծել: Իր երկրում աներ, նորից սխալ էր, բայց կանցներ: Ուրիշ բան է, որ այլ երկրում ես դա անում: Դա ամբարտավանություն է»: 

Թե ինչու Թուրքիայի ղեկավարությունը չարձագանքեց միջադեպին բարձր մակարդակով, Վաշինգթոնում Հայ դատի հանձնախմբի տնօրենը պատասխանեց․«Թուրքիան դեռ կարողանում է կաշառել մարդկանց Վաշինգթոնում: Դժբախտաբար ԱՄՆ-ի կառավարության պատասխանը միջադեպին շատ թույլ էր»: 

 

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference