Սպիտակ տանը մեկնաբանել են Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռի արձակումը
INTERNATIONAL NEWSՍպիտակ տունը տեղյակ է, որ Հյուսիսային Կորեան միջին հեռահարության բալիստիկ հրթիռ է արձակել: Այդ մասին հայտնում է Associated Press գործակալությունը՝ վկայակոչելով Սպիտակ տան ներկայացուցիչներին:
Սաուդյան Արաբիայում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ գտնվող Սպիտակ տան պաշտոնյաները նշել են, որ համակարգը, որը վերջին անգամ փորձարկվել է փետրվարին, ավելի քիչ գործողության շառավիղ է ունեցել, քան վերջին փորձարկումների ժամանակ Հյուսիսային Կորեայի արձակած հրթիռները:
Ավելի վաղ հաղորդվել է, որ հարավկորեացի զինվորականները կարծում են, որ Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետությունը միջին հեռահարության «Պուկիկսոն-2» բալիստիկ հրթիռ է արձակել:
Հրթիռը, որը բարձրացել է առավելագույնը 560 կիլոմետր բարձրության, արձակվել է Փյոնան Նամդո նահանգի Փուկչան շրջանից: Ինչպես կարծում են զինվորականները, հրթիռը միջմայրցամաքային չի եղել, այն անցել է 500 կիլոմետր և ընկել Ճապոնական ծովը՝ Կորեական թերակղզու արևելյան ափից 350 կիլոմետր հեռավորության վրա՝ Ճապոնիայի բացառիկ տնտեսական գոտու սահմաններից դուրս:
Վերջին հրթիռը ԿԺԴՀ-ն արձակել է մեկ շաբաթ առաջ՝ մայիսի 14-ին: Այդ ժամանակ Հյուսիսային Կորեան արձակել էր միջին հեռահարության բալիստիկ հրթիռ, որը անցնելով 787 կիլոմետր, ընկել էր Ճապոնական ծովը:



