Կանադայի վարչապետը վազելիս «պատահաբար» հայտնվել է շրջանավարտների ավարտական լուսանկարում
LIFE Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն անսպասելիորեն հայտնվել է կանադացի շրջանավարտների ավարտական երեկոյի լուսանկարում:
Ինչպես ներկայացնում է The independent-ը, Վանկուվերում երեկոյան հանդերձանքով շրջանավարտները պատրաստվում էին լուսանկարվել նախքան խնջույքի սկսվելը, երբ նկատել են իրենց կողքով վազող վարչապետին:
Քաղաքական գործիչը մարզվելիս է եղել քաղաքի «Սթենլի» այգու տարածքում, որտեղ հանդիպելով շրջանավարտներին` կանգ է առել լուսանկարվելու համար:
Լուսանկարը սոցցանցում հրապարակել է վարչապետի պաշտոնական լուսանկարիչ Ադամ Սկոտին` «Ավարտական շրջան Վանկուվերում» կից գրությամբ:
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
5
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants



