Թուրքիան Ուկրաինայի հետ պաշտոնապես առանց վիզայի ռեժիմ է սահմանել
INTERNATIONAL NEWSԹուրքիան Ուկրաինայի հետ պաշտոնապես առանց վիզայի ռեժիմ է սահմանել ID քարտ ունեցողների համար, որոնք երկրի իշխանությունները իրենց քաղաքացիներին սկսել են տալ 2016 թվականի սկզբից, հայտնում է Թուրքիայի կառավարական Resmi պարբերականը:
Նոր կանոնների համաձայն՝ Ուկրաինայի եւ Թուրքիայի քաղաքացիները, որոնք օգտագործում են անձնագրերին փոխարինող ID քարտեր, կարող են ուկրաինա-թուրքական սահմանը հատել առանց վիզայի եւ յուրաքանչյուր 180-օրյա ժամանակահատվածում երկրում մնալ 90 օր:
Ուկրաինայի Պետական միգրացիոն ծառայության նախագահ Մաքսիմ Սոկոլյուկը Facebook-ի իր էջում հայտնել է, որ Թուրքիան ID քարտերը ճանաչում է որպես Թուրքիայի սահմանը հատելու անցաթուղթ: Նրա պարզաբանմամբ՝ հիմա ուկրաինացիները կարող են Թուրքիա մեկնել առանց արտասահմանյան անձնագրի:
Սոկոլյուկը նշել է, որ Ուկրաինայի ԱԳ նախարարությունը դեռեւս թուրքական կողմից դիվանագիտական հայտագիր չի ստացել ուղեւորությունները սկսելու ժամկետի մասին: Նա հավելել է, որ այն կուղարկվի մեկ կամ 2 շաբաթվա ընթացքում:



