Լանջաղբյուրի տնտեսություններից մեկում գայլը 15 գլուխ ոչխար է հոշոտել
SOCIETYԳեղարքունիքի մարզի Լանջաղբյուր գյուղում անցած գիշեր գայլը կամ գայլերի ոհմակը հարձակվել է Նորիկ Գեւորգյանի տան բակի ամառային փարախում գտնվող ոչխարի հոտի վրա եւ հոշոտել 15 գլուխ՝ 5 մայր ոչխար եւ 10 գառ: Ինչպես տեղեկացրին Լանջաղբյուրի գյուղապետարանից, լուսադեմին 12 գլուխ անասուն լրիվ հոշոտված են գտնվել ու անշնչացած, իսկ 3-ը գտնվում են վիրավոր վիճակում: Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության եւ Լանջաղբյուրի գյուղապետարանի մասնագետների կողմից կազմված արձանագրության համաձայն՝ Նորիկ Գեւորգյանի տնտեսության պատճառվել է մոտ կես միլիոն դրամի վնաս:
Խոսրով Խլղաթյան
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



