Իրաքում վերջին ահաբեկչությունների զոհերի թիվը հասել է 35-ի
INTERNATIONAL NEWSԻրաքի մայրաքաղաք Բաղդադում և Բասրայի շրջանում մայիսի 19-ին տեղի ունեցած ահաբեկչությունների հետևանքով զոհվել է առնվազն 35 մարդ, վիրավորվել ավելի քան 50-ը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Մայրաքաղաքում առաջին պայթյունը տեղի էր ունեցել մայիսի 19-ին, երբ ականապատ մեքենայով ահաբեկիչը ստուգման համար կանգնեցվել է մեծամասամբ շիաներով բնակեցված Աբու-Դաշիր թաղամաս մտնելու ժամանակ: Իսկ երկրորդ մահապարտը պայթեցրել է մեքենան ոստիկանական վարչության մոտակայքում:
Նույն օրը նմանօրինակ միջադեպ էր տեղի ունեցել նաև Բասրայում:
Ահաբեկչությունների պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» խմբավորումը:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



