Yerevan, 19.June.2026,
00
:
00
BREAKING


ՀՀ բնապահպանության նախարարության ստուգայցերի ընթացքում առգրավվել է 939 հատ «սիգ» տեսակի ձուկ

SOCIETY

Բնապահպանական պետական տեսչության կողմից 15.05-20.05.2017թթ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի, ԲՊՏ վարույթին հանձնված գործերի քննության և հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է է 480.0 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 9 որոշում և հաշվարկվել 113.75  հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Այս մասին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Կազմվել է վարչական տուգանքի 1 որոշում 50  հազար  դրամի և հաշվարկվել է 111.75. հազար դրամի շրջակա միջավայրին պատճառված վնաս, որից՝   

 Լոռու տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի արդյունքում հայտնաբերված   ապօրինի հատված ծառերի /2 քամատապալ կաղնի/ համար ֆիզիկական անձի նկատմամբ  կայացվել է 50.0 հազար դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 111.75  հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Կոտայքի տարածքային բաժնի և Հրազդանի անտառտնտեսության  աշխատակիցների  հետ համատեղ  ստուգայցերի արդյունքում հայտնաբերվել է ապօրինի ծառահատման 1 դեպք /5 ծառ/, որի արդյունքում Կոտայքի աշխատակիցների կողմից կազմվել է արձանագրություն, ինչը վարչական վարույթի փուլում է: 

Ապօրինի որսի իրականացման համար

Կազմվել է վարչական տուգանքի 5 որոշում 250.0 հազար դր.ընդհանուր գումարով և հաշվարկվել է 2.0 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս,առգրավվել է 939 հատ /155.0կգ/ «սիգ» տեսակի ձուկ, 11.1 կգ խեցգետին, 5 հատ խեցգետնաորսիչ:

Որից`

Գեղարքունիքի տարածքային բաժինը «Սևան ԱՊ» ՊՈԱԿ-ի հետ համատեղ իրականացված ստուգայցերի ընթացքում առգրավել է /տիրազուրկ/  939 հատ /155.0կգ/ «սիգ» տեսակի ձուկ, որն օրենքով սահմանված կարգով հանձնվել է Սևանի թիվ 1 «Բողբոջ», թիվ 3 «Հեքիաթ», Մարտունու թիվ 1 և թիվ 2 մանկապարտեզներ, «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ,  «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ և «Սևանի հոգեբուժական հիվանդանոց» ՓԲԸ: Գեղարքունիքի տարածքային բաժնի և ոստիկանության Մարտունու բաժնի կողմից համատեղ կազմվել է 9.5կգ խեցգետնի ապօրինի որսի վերաբերյալ արձանագրություն և իրականացվել է վարչական վարույթ: Նշանակվել է վարչական տուգանք 50.0 հազար դրամի, իսկ խեցգետինը կենդանի վիճակում բաց է թողնվել Սևանա լիճ: «Սևան ԱՊ» ՊՈԱԿ-ից ստացված խեցգետնի ապօրինի որսի դեպքի արդյունքում իրականացվել է վարչական վարույթ:   Կազմվել է խեցգետնի ապօրինի որսի վերաբերյալ արձանագրություն, կայացվել է 50.0 հազար դրամի վարչական տուգանքի որոշում:

Շիրակի տարածքային բաժնի իրականցված շրջայցերի արդյունքում հայտնաբերվել է խեցգետնի ապօրինի որսի մեկ դեպք, ինչի արդյունքում ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազար դր.գումարի վարչական տուգանքի  որոշում: Առգրավվել է 5 հատ խեցգետնաորսիչ, իսկ 1.6կգ. խեցգետինը կենդանի վիճակում բաց է թողնվել ջրամբար:

Վայոց ձորի տարածքային  բաժնի  աշխատակիցների ստուգայցերի արդյունքում հայտնաբերվել է ապօրինի ձկնորսության մեկ դեպք: Կայացվել է 50.0 հազար դր.գումարի վարչական  տուգանքի  որոշում և հաշվարկվել է 2.0 հազար դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

 Փայտանյութի  ապօրինի տեղափոխում

Արարատի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի արդյունքում հայտնաբերվել է վառելափայտի ապօրինի տեղափոխման 2 դեպք: Փաստաթղթերը գտնվում են քննարկման փուլում:  

Բնապահպանական և բնօգտագործման վճարների եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար  

Կազմվել է վարչական տուգանքի 3 որոշում՝ 150.0 հազար դրամի, որից՝

Արագածոտնի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0 հազար դրամի վարչական տուգանքի որոշում:

Արարատի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0 հազար դրամի վարչական տուգանքի որոշում:

Երևանի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0 հազար դրամի վարչական տուգանքի որոշում:  

Ընդերքի պահպանության ոլորտ

Գեղարքունիքի տարածքային բաժնի և «Սևան ԱՊ» ՊՈԱԿ -ի հետ համատեղ կազմվել է հատուկ պահպանվող բնական օբյեկտների պահպանության կանոնների և ռեժիմի խախտման վերաբերյալ արձանագրություն համաձայն որի Սևանա լճից դուրս է բերվել երկու ավտոմեքենա ավազ, իրավախախտի նկատմամբ կիրառվել է  80.0 հազար դրամի վարչական տուգանք, իսկ ավազը դատարկվել է տեղում:      

Ընդհանուր առմամբ ԲՊՏ կիրառած պատժամիջոցներից նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 0.6 մլն դրամ:

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League