Yerevan, 26.March.2026,
00
:
00
BREAKING


Կոալիցիան մեղմում է Սիրիայի ժողովրդի տառապանքը

INTERNATIONAL NEWS
Past.am-ը գրում է.
 
 Երեկ, հիմնվելով SMART գործակալության վիդեոնյութի վրա, «Փաստը» գրել էր, որ ԱՄՆ–ի և Բրիտանիայի 150 զինվորներ, Ջեյշ Մուհավար ալ–Թուրայի (սրանք մաս են կազմում նաև Թուրքիայից հովանավորվող Սիրիական ազատ բանակին) ջիհադիստների ուղեկցությամբ, հատել էին սիրիական սահմանը՝ հայտնվելով սիրիական Խամիմ քաղաքում, որը Պալմիրայից 90կմ արևելք է գտնվում: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ քաղաքը շատ մոտ է այս պահին բոլորի համար ցանկալի հանգրվան Դեյր–էզ–Զորին և Իրաքին սահմանակից, ռազմավարական նշանակություն ունեցող Աբու–Քեմալին, նաև կասկածներ էինք հայտնել այս ձեռնարկի հակաահաբեկչական կոնտեքստի առումով և կանխատեսել էինք, որ այժմ զինված ընդդիմությունը, Իսրայելի Հորդանանի (արաբական աշխարհի հակաիրանական ու հակաասադական բռնապետներին նույնպես նկատի առեք) և Կոալիցիայի հետ մեկտեղ, ամեն բան անելու են հատկապես Ասադի կառավարական բանակի առաջխաղացումը խանգարելու և Հըզբոլլահին ու իրանական ուժերին այս հատվածում ջախջախելու համար՝ չթույլատրելով նրանց մուտքը ապառազմականացված անվտանգության գոտիներ:
 
Եվ, խնդրեմ, ընդամենը ժամեր անց Ռոյթըրզը հղում անելով ամերիկյան ռազմական աղբյուրներին տեղեկացրեց, որ Կոալիցիան, ճիշտ հորդանանա–սիրիական սահմանին գտնվող Աթ–Թանֆ քաղաքի շրջանում, ռմբակոծել է սիրիական բանակի ավտոշարասյունը: Իբր՝ այն պատճառով, որ մեքենաներում իրանցի կամ Իրանի կողմից ֆինանսավորվող զինյալներ են եղել: Ռոյթըրզը հայտնել է, որ որոշման հեղինակը Նահանգների հրամանատարն է եղել, որին հետախուզական աղբյուրներից հայտնի է դարձել, որ կառավարական բանակը պատրաստվում է հարվածել իր կողմից հովանավորվող և Հորդանանի ճամբարներում մարզվող Ջեյշ Մուհավար ալ–Թուրային: Ռոյթըրզը, իհարկե, անուններ չի տալիս, այլ ասում է՝ Վաշինգտոնի կողմից պաշտապնվող չափավոր ընդդիմություն, բայց պարզից էլ պարզ է, որ ամերիկյան սպաներն առնվազն հորդանանյան իրենց ուղեկիցների ու տեղի վերահսկելի ահաբեկիչների անվտանգությունն են փորձել ապահովել: Եթե, իհարկե, սիրիական ուժերի ռազմական օպերացիայի մասին հետախուզական տվյալներն էլ կեղծիք չեն:
 
Այս տեղեկությունն, ի դեպ, հաստատեցին նաև սիրիական աղբյուրները: Մասնավորապես՝ ՍԱՆԱ գործակալությունն արևելյան զգացմունքայնությամբ ու պերճախոսությամբ է մեջբերել անանուն իր աղբյուրին, ըստ որի՝ այս հարձակումը մերկացնում է Կոալիցիայի՝ ահաբեկչության դեմ պայքարի կեղծիքը և բացահայտում է տարածաշրջանում սիոնիստա–ամերիկյան պլանների ինչ լինելը: Ընդ որում, աղբյուրը հարձակման այլ բացատրություն է մեջտեղ բերում՝ հղված Պենտագոնից: Ըստ այդմ՝ ռմբակոծումից առաջ սիրիական բանակը նախապես զգուշացվել է այս հատվածում չառաջանալու մասին և նոր միայն պատժվել: Գործակալության փոխանցմամբ՝ սա սկզբունքորեն է անընդունելի, որովհետև սիրիական բանակն իր երկրում ու իր տարածքում է պայքարում ահաբեկչության դեմ, և ոչ ոք իրավունք չունի նրանց դեմ անցկացվող ռազմական օպերացիաների ուղղությունն ու ընթացքը որոշել:
 
Ի դեպ, սիրիական աղբյուրները թվեր չհայտնելով՝ հաղորդում են, որ ռմբակոծման արդյունքում բավական սիրիացի զինվորականներ են զոհվել: Ռուսաստանի ԱԳ նախարարությունից էլ դատապարտելով կատարվածը՝ հայտարարել են, որ սիրիական բանակին հարվածից մեկ օր առաջ Կոալիցիան հարվածել է նաև տեղի խաղաղ բնակիչներին, ինչը չի նպաստում Սիրիայում բարենպաստ քաղաքական իրադրության ստեղծմանը:
 
 
Գոհար Սիմոնյան
 
USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBank