Ասանժը մտադիր է քաղաքական ապաստան խնդրել Ֆրանսիայում
INTERNATIONAL NEWSVikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը մտադիր Է խնդրել Ֆրանսիային՝ քաղաքական ապաստան տրամադրել իրեն:
Այդ մասին նրա փաստաբան Ժուլիան Բրանկոն հայտնել Է France Info ռադիոկայանին:
«Կարծում եմ, որ Ֆրանսիային հարկ Է ամենայն պատասխանատվությամբ մոտենալ այդ հարցին եւ քաղաքական ապաստան տրամադրել Ասանժին»,- ասել Է փաստաբանը:
2012 թվականից Ասանժն ապրում Է Լոնդոնում՝ իրեն ապաստան տրամադրելու համաձայնված Էկվադորի դեսպանատանը:
Ինչպես արդեն հաղորդվել Է, Շվեդիայի դատախազությունը մայիսի 19-ին դադարեցրել Է Ասանժի դեմ գործի հետաքննությունը, որը մեղադրվում Էր բռնաբարության մեջ: Բացի այդ Շվեդիայի դատախազությունը դատարան խնդրագիր Է ուղարկել Ասանժի կալանագիրը չեղյալ հայտարարելու մասին: Մայիսի 19-ը վերջին օրն Էր, երբ դատախազությունը պետք Է կա՛մ պահանջեր երկարաձգել կալանագրի գործողության ժամկետը, կա՛մ խնդրեր դրա հետկանչումը:
Մինչդեռ Լոնդոնի ոստիկանությունը սպառնում Է ձերբակալել Ասանժին, եթե վերջինս հեռանա Էկվադորի դեսպանատնից:
«Վեստմինստերյան մագիստրատական դատարանը Ջուլիան Ասանժի կալանագիր Է տվել այն բանից հետո, երբ նա 2012 թվականի հունիսի 29-ին հրաժարվեց հանձնվել դատարանին: Լոնդոնի ոստիկանությունը պարտավոր Է կատարել այդ կալանագրին վերաբերող պարտավորությունները, եթե ֆիգուրանտը հեռանա դեսպանատնից»,- ասված Է ոստիկանության հայտարարության մեջ:
Ասանժը մերժում Է բոլոր մեղադրանքները եւ պնդում, որ 2010 թվականին երկու կանանց բռնաբարելու մեղադրանքով իրեն Շվեդիայի արդարադատությանը հանձնելու դեպքում իրեն կարտահանձնեն ԱՄՆ: Վաշինգտոնում կարծում են, որ WikiLeaks-ի հիմնադիրը պետք Է դատարանի առջեւ կանգնի ԱՄՆ-ի հազարավոր գաղտնի փաստաթղթերի հրապարակման համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



