Yerevan, 23.May.2026,
00
:
00
BREAKING


Վահե Էնֆիաջյանը պարզաբանել է Էլինար Վարդանյանին ԲՀԿ-ից հեռացնելու որոշումը

POLITICS

Ազգային ժողովի պատգամավոր Էլինար Վարդանյանին ԲՀԿ-ից հեռացնելու մասին որոշումը որևէ կապ չունի սահմանադրական բարեփոխումների հարցում նրա դիրքորոշման և քվեարկությանը չմասնակցելու հետ:

ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը հերքում է նաև խոսակցություններն այն մասին, թե նման որոշումը կապված է «քոչարյանական» թևի պատգամավորներին կուսակցությունից հեռացնելու հետ: «Տիկին Վարդանյանը ամիսներ շարունակ խորհրդարանում բավականին պասիվ գործունեություն է ծավալել: Քննարկումների ընթացքում հաշվի են առնվել այն փաստերը, որ տիկին Վարդանյանը կուսակցական աշխատանքներին պասիվ մոտեցում է ցուցաբերում: Դա է եղել նման որոշման պատճառը կուսակցության «Կենտրոն» տարածքային կառույցում»,- Ազգային ժողովում խորհրդարանական ճեպազրույցների շրջանակում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը:

Նա ընդգծեց, որ ԲՀԿ-ում գերակա է ներքին կազմակերպվածության հարցը, և յուրաքանչյուր կուսակցական գործիչ պետք է առաջնորդվի ներքին կանոնադրությամբ, կուսակցության ծրագրային դրույթներով, պահպանի աշխատանքային կուլտուրան: Նա ընդգծեց, որ կուսակցության որոշ անդամների կողմից եղել են տարաբնույթ և ոչ տեղին հայտարարություններ, եղել են գործողություններ, որոն կուսակցության ղեկավար կազմը տեղյակ չի եղել: «Մասնավորապես, եթե քաղաքական գործիչը գնում է գործուղում և այդ մասին չի տեղեկացնում կուսակցության ղեկավարությանը, խմբակցության քարտուղարին, չեÕ �ք համարում, որ այս դեպքում խախտվում է աշխատանքային կուլտուրան: Սրանք ներքին խոհանոցային հարցեր են, և ես չեմ ցանկանում մանրամասների մեջ խորանալ»,- ասաց Էնֆիաջյանը:

Պատգամավորն անդրադարձավ նաև ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Էլինար Վարդանյանին և Ստեփան Մարգարյանին հանձնաժողովի նախագահների պաշտոններից հեռացնելու մասին խոսակցություններին: Նա ընդգծեց, որ խմբակցության մեծ թվով պատգամավորներ քննարկել և առաջարկել են նրանց հետ կանչել հանձնաժողովների նախագահների պաշտոններից: «Ես կարծում եմ, որ այս հարցում մեր գործընկերները ևս պետք է կողմնորոշվեն: Նրանք պետք է քայլ անեն: Եթե նրանք այլ ծրագրեր ունեն, ինչը երևում է նրանց պասիվությունից, շատ ավելի ազնիվ կլինի, եթե նրանք քայլ անեն և հրաժարվեն: Եթե նրան ք չհրաժարվեն, մենք շատ լավ գիտենք, թե ինչ ընթացակարգ պետք է անցնենք և, անհրաժեշտության դեպքում, մենք կանցնենք այդ ընթացակարգը»,- եզրափակեց Էնֆիաջյանը:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության «Կենտրոն» տարածքային կառույցը ԱԺ պատգամավոր  Էլինար Վարդանյանին կուսակցությունից հեռացնելու որոշում է կայացրել: Խոսակցություններ են շրջանառվում, որ կուսակցությունը պատրաստվում է  Էլինար Վարդանյանին և Ստեփան Մարգարյանին հեռացնել համապատասխանաբար ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի ու տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոններից: Եթե պատգամավորները հանձնաժողովների նախագահների պաշտոնից ինքնակÕ �մ չհրաժարվեն, ԱԺ ԲՀԿ խմբակցությունը կարող է նրանց հեռացնելու հարցը  մտցնել ԱԺ լիագումար նիստերի օրակարգ:

Love Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR