Yerevan, 06.February.2026,
00
:
00
BREAKING


Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը՝ հիստերիայի պատճառ Բաքվում

BLOG

Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ինչպես և սպասվում էր, Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը՝ կապված վերջին օրերին Արցախի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցող զինադադարի խախտման դեպքերի հետ, մեծ իրարանցում է առաջացրել Բաքվում: Առաջին անգամ Մինսկի խմբի համանախագահներն իրենց հայտարարությունում բացահայտ նշել են այն կողմին, ով խախտում է զինադադարը: Դա Ադրբեջանն է, որին պատասխանել է Արցախը:
Ադրբեջանի ԱԳՆ մամլո խոսնակ Հիքմեթ Հաջիևը պատասխանել է Մինսկի խմբի համանախագահներին և մեղադրել վերջիններիս անարդար և ոչ օբյեկտիվ դիքորոշման մեջ: Ադրբեջանի ԱԳՆ-ն դժգոհում է, որ Մինսկի խմբի համանախագահները չեն պարտադրում Հայաստանին կյանքի կոչել, իրենց բնութագրմամբ՝ թարմացված Մադրիդյան սկզբունքները: Հետաքրքիրն այն է, որ մեջբերելով այդ սկզբունքները՝ պաշտոնական Բաքուն չի նշում, որ այն ՊԵՏՔ է իրականացվի փաթեթային տարբերակով, այլ ոչ թե այնպես, ինչպես դա ցանկանում են Բաքվում, փուլային: Ադրբեջանը չի ուզում ընդունել, որ Մինսկի խմբի համանախագահների առաջարկը նախատեսում է «Դու՝ ինձ, ես՝ քեզ», այլ ոչ թե «Դու՝ ինձ, իսկ ես՝ քեզ ոչինչ» տարբերակը:
Հաջիևը նաև բացահայտում է, թե ինչու է հենց այդ օրը Ադրբեջանը խախտել զինադադարը և 200 հազար դոլար արժողությամբ հրթիռով հարվածել հայերի զինտեխնիկային: 25 տարի առաջ այդ օրը Ադրբեջանը կորցրել էր Բերձորը (Լաչինը): Բաքվի այս խոստովանությունը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Ալիևի ձեռագիրը չի փոխվում։ Կարևոր հանդիպումներից, տարածաշրջան կատարվելիք այցերից, ինչ-որ նշանակալի տարեթվերից առաջ Իլհամ Ալիևը, խախտելով զինադադարը, փորձում է հիշեցնել Արցախյան հարցի վերաբերյալ իր դժգոհության մասին:

Խոսելով Լաչինը կորցնելուց և ներկայացնելով դրա ազերի-թուրքերի համար ապոկալիպտիկ հետևանքները՝ Հաջիևը չի ցանկանում հիշել, թե ինչու դա տեղի ունեցավ: Իսկ իրականությունն այն էր, որ Շուշին կորցնելուց հետո զինադադարի մասին պայմանավորվածությունը կոպիտ խախտվեց Բաքվի կողմից, որի հետևանքով էլ Ադրբեջանը կորցրեց Բերձորը, իսկ հետո էլ՝ այլ տարածքներ:
Մինսկի խմբի համանախագահների այս հայտարարությունը ապտակ էր Իլհամ Ալիևին, որին պարզ հասկացրեցին, որ միջնորդների համբերությունը անսպառ չէ, իսկ ինքն էլ՝ Իլհամը, իր երազած այն համաշխարհային մասշտաբի քաղաքական գործիչը չէ, ով կարող է աշխարհի խոշորագույն տերությունների՝ ԱՄՆ-ի,ՌԴ-ի և Ֆրանսիայի անվան հետ խաղալ և տապալել նրանց խաղարարար առաքելությունը:
Մինսկի խմբի համանախագահների այս համատեղ հայտարարությունը նաև նախազգուշացում է Բաքվին, ով վերջին շրջանում իր բազմաթիվ տրամաչափի պաշտոնյաների և ԶԼՄ-ների միջոցով մեսիջներ է հղում միջազգային հանրությանը և նախապատրաստում սեփական ժողովրդին հայերի հետ անխուսափելի պատերազմին: Այս հայտարարությամբ Փարիզը, Մոսկվան և Վաշինգտոնը հասկացրին Բաքվին, որ չհամարձակվի ևս մեկ արկածախդրության, որին դիմեց անցյալ տարվա ապրիլին և «մարսեց»: Այս անգամ դա կոկորդին կարող է կանգնել: Իսկ հայկական կողմերը, համոզված եմ, որ Բաքվի նոր ագրեսիային շատ ցավոտ կպատասխանեն, ու այդ ժամանակ նույն Մինսկի խումբն էլ չի կարողանա օգնել Իլհամին:

On the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live