Yerevan, 19.June.2026,
00
:
00
BREAKING


Բենոն մեր սրտերում է մնալու. ապրիլյան պատերազմի հերոս Բենիամին Եղոյանի ծննդյան օրն է

SOCIETY

Ապրիլյան պատերազմի հերոս, տանկի հրամանատար, ավագ լեյտենանտ Բենիամին Եղոյանի ծննդյան օրն է: Բենիամինը՝ նույն ինքը Մոնթեն (հայրը Ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի հետ մտերիմ է եղել), հաղթանակած 321-րդ տանկի հերոսներից մեկն էր, ով տանկի անձնակազմի մյուս անդամների՝ Տիգրան Աբգարյանի եւ Վլադիմիր Ալիխանյանի հետ երկու օր շարունակ հերոսաբար պայքարել էր հակառակորդի դեմ՝ ոչնչացնելով 3 տանկ, 1 հետևակի մարտական մեքենա (ՀՄՄ), տապալել նրանց դրոշը:

Դպրոցը Մոնթեին շատ լուսավոր հիշողություններ էր թողել ընկերների, անցկացրած օրերի մասին, բայց ամենակարեւորը՝ տվել էր նրան իր ամենասիրելի դասղեկին ճանաչելու, նրանից սովորելու հնարավորություն: Մտերիմ էին թե դպրոցում, թե այն ավարտելուց հետո. միշտ հանդիպում էին, զրուցում անցած-գնացած օրերի մասին: Ու դասղեկը՝ Նարինե Առաքելյանը, հիշում է՝ կարծես երեկ էր, երբ գրկեց նրան: 

«5-րդից մինչեւ ավարտական դասարանները ես եւ դասավանդում էի, եւ նրանց դասղեկն էի: Ինչպես բնութագրեմ Բենոյիս. իմ ամենալավ երեխաներից է եղել: Նրա մեջ հայրենասիրությունն անսահման էր, դա դեռ փոքր տարիքից էր նկատվում: Շատ աշխատասեր էր: Հիշում եմ՝ ավարտական տարին էր, ես էլ դասերին զուգահեռ հայոց լեզվի եւ գրականության լրացուցիչ պարապմունքներ էի անցկացնում: Բենոյին միասնական քննությունների համար ուրիշ առարկաներ էին պետք, բայց եկավ, խնդրեց, որ պարապմունքներին մասնակցի, ես էլ սիրով համաձայնեցի: Այնքան ոգեւորությամբ էր մասնակցում… Մի օր հարցրի՝ Բենո ջան, ինչու ես պարապում, եթե դա քեզ պետք չի գալու, զուր ժամանակ ես ծախսում: Ասաց՝ ընկեր Առաքելյան, Ձեզ հետ հետաքրքիր է, ուզում եմ մասնակցել պարապմունքներին: Վայ, ասացի, իմ լավ տղա, ինչքան եմ քեզ սիրում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վերհիշում է տիկին Առաքելյանը:

Ուսուցչուհին պատմում է, որ Մոնթեն շատ լավ տիրապետում էր բանավոր խոսքին, բայց ուներ անընթեռնելի ձեռագիր, ինչը շատ էր մտահոգում տիկին Առաքելյանին: Նա այդ հարցում որոշել էր օգնել աշակերտին, սկսել էին միասին հատուկ դրա համար նախատեսված վայելչագրության տետրում հղկել ձեռագիրը:

«Հատ-հատ մասնիկներով աշխատում էինք միասին, և ահագին փոփոխություն կար: Մի օր էլ ինձ գրեց՝ տիկին Առաքելյան, գիտեք՝ ինչքան օգտակար է եղել դա ինձ համար: Այդպիսի մի սովորություն կար, որ աշակերտներս հարցնում էին՝ ընկեր Առաքելյան, ասեք, մեզ ինչ մասնագիտություն կսազի: Կրթահամալիրում մենք երկար ժամանակ աշակերտների հետ էինք անցկացնում, նրանց շատ լավ էինք ճանաչում: Բենոյիս ասացի՝ քեզ գեներալ կսազի: Պատասխանեց՝ ընկեր Առաքելյան, ես, ճիշտն ասած, այնքան եմ ուզում տանկիստ դառնալ, չեք պատկերացնում: Ասացի՝ դու հաստատ կդառնաս: Մեկ էլ ասում էր՝ երազ ում եմ, որ գա այն օրը, երբ ես գեներալ դառնամ, Դուք գաք ինձ տեսնելու, և ես բոլորին ասեմ, որ իմ դասղեկն եք:  Ասում էր՝ երեխաներ որ ունենամ, բերելու եմ բոլորին այստեղ, որ  դուք սովորեցնեք:  Ես էլ ասում էի՝ դու ունեցիր, Բենո ջան, խոստանում եմ, կսովորեցնեմ:  Ամենը, ինչ մնացել է Բենոյից, սրբորեն պահում եմ: Մենք շատ-շատ կապված ենք եղել իրար հետ: Մարտի 31-ին այնպիսի մի նամակ էր գրել, որ փշաքաղվեցի, հուզվեցի. ոնց որ իր հրաժեշտի նամակը լիներ»:

Ապրիլի 2-ին «Փոքր Մհեր» կրթահամալիրը նշում էր հիմնադրման 15-ամյակը: Տիկին Առաքելյանը զինվորական ամուսնուց էր իմացել, որ իրադրությունը սահմանին լարված է, անմիջապես եկել ու գրել էր իր նախկին աշակերտներին, ովքեր ծառայում էին Արցախում:

«Նրանց հերթով գրեցի, բոլորն էլ ընթացքում ինձ գրեցին, մենակ Բենոյիցս այդպես էլ պատասխան չստացա: Իմ փափուկ արջուկն էր Բենոս, դասարանի ամենահաղթանդամ տղան էր: Երբ առաջին անգամ մտա դասարան, ասացի, որ ներկայանան, կարմիր թուշիկներով փոքր տղան ասաց՝ Մոնթե Եղոյան, ես էլ նայեցի, մատյանում Մոնթե չկար, ինձ բացատրեց, որ անունը Բենիամին է, բայց բոլորը նրան Մոնթե են ասում: Մոնթե Մելքոնյանի մահից հետո նրան սկսել էին այդպես անվանել: Նա էլ էր շատ հիանում Մոնթեով, առանձին հերոսամարտի տետր ուներ, որտեղ ներառել էր մեր բոլոր հերոսներին: Դպրոցում բոլորն էին Բենոյիս սիրում, բոլորի հետ էլ մտերիմ էր, տարբերություն չէր դնում»:

Ուսուցչուհին երբեք չի մոռանա հերոս աշակերտի հետ վերջին հանդիպումը, որի ժամանակ երկար զրուցել էին, բայց դա էլ բավարար չէր նրա համար, որովհետեւ Մոնթեին շատ էր սիրում:

«Նոյեմբերն էր: Կարծեմ, արձակուրդ էր եկել: Ավտոբուսի կանգառում կանգնած էի, մեկ էլ հետեւից ինձ գրկեցին, շրջվեմ, տեսնեմ՝ Բենոս է. վայ, ինչքան էի ուրախացել, դուք մենակ մեր հանդիպումը տեսնեիք: Ասաց՝ ընկեր Առաքելյան, մտածում էի՝ մի հրաշք լինի, եւ այս կողմերում Ձեզ տեսնեմ: Գիտեր, որ այդ տարածքում եմ ապրում: Շատ երկար զրուցեցինք: Չնայած նրա հետ կապված ամեն ինչին տեղյակ  էի, բայց  չէի ուզում կտրվել նրանից: Շատ էր սիրում, որ խոսում էինք դպրոցական տարիներից: Մյուս ծառայող աշակերտներիս հետ էլ կապը պահպանում եմ, հատկապես այս դեպքերից հետո զան գում էին ինձ, որովհետեւ գիտեին, թե ինչ նշանակություն է ունեցել Բենոն ինձ համար: Զանգում, ասում էին՝ ընկեր Առաքելյան, Ձեր տղաները Ձեզ հետ են: Օրերս այցելեցի Բենոյիս քրոջը՝ Գայանեին ու մի քանի ամիս առաջ ծնված նրա փոքրիկին, ով պարզապես քեռու նմանակն է. աչքերը, հայացքը: Բենոն ինձ համար միշտ ողջ է. քանի հիշում ու խոսում ենք նրա մասին,  միշտ մեր սրտերում է լինելու»: 

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League