Քեմերոնը եւ Մերկելը Լոնդոնում քննարկելու են Սիրիայի իրադրությունը
INTERNATIONAL NEWSՄեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հոկտեմբերի 9-ին Լոնդոնում կքննարկեն Սիրիայի իրադրությունը, փախստականների խնդիրը, ինչպես նաեւ ԵՄ-ին Մեծ Բրիտանիայի անդամակցության հարցերը:
Քեմերոնի եւ Մերկելի բանակցությունները տեղի կունենան «ուրբաթ երեկոյան Մեծ Բրիտանիայի վարչապետի նստավայրում», հաղորդել Է Sky News հեռուստաալիքը:
Ինչպես ՌԻԱ Նովոստիին հայտնել Է կառավարության մի աղբյուր, բանակցությունների թեմաները կդառնան «փախստականների ներհոսքի կապակցությամբ Եվրոպայում ստեղծված ճգնաժամը, Սիրիան, ինչպես նաեւ ԵՄ-ին Մեծ Բրիտանիայի անդամակցության նոր պայմանների քննարկումը»:
1
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
2
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
3
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
4
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
5
“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attack



