Դերասան Ալեքսեյ Բատալովը տեղափոխվել է վերականգնողական կենտրոն
PHOTOԵրեկ հոսպիտալացված ռուս դերասան և ռեժիսոր Ալեքսեյ Բատալովը տեղափոխվել է վերականգնողական կենտրոն: Այս մասին ТАСС-ին հայտնել է դերասանի կին Գիտանա Լեոնտենկոն:
«Այսօր Ալեքսեյը տեղափոխվել է վերականգնողական կենտրոն, վաղը կամ մյուս օրը կգնամ նրա մոտ: Բժիշկներն ասում են, որ նա ուշ կսկսի քայլել, իսկ նրա համար ամենակարևոր հարցն այն է՝ արդյոք կկարողանա աշխատել»,- պատմել է Լեոնտենկոն:
Դերասանի կնոջ խոսքով՝ նա ավելի քան երեք ամիս անցկացրել է հիվանդանոցներում, իսկ այժմ հարցրել է՝ երբ կինն իրեն կտանի տուն: Լեոնտենկոն հույս ունի, որ դա կանի մոտ 2-3 շաբաթում:
Հիշեցնենք, որ երեկ Մոսկվայում հոսպիտալացվել էր Ալեքսեյ Բատալովը. նրա հոսպիտալացման պատճառ է դարձել արյան ճնշման բարձրացումը:


1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



