Yerevan, 07.July.2026,
00
:
00
BREAKING


Գագիկ Մինասյանը ներկայացրեց Սահմանադրական նախագծի վերջնական տարբերակում կատարված փոփոխությունները

POLITICS

 Սահմանադրական բարեփոխումների նախագծի վերջնական տարբերակը արտացոլում է Ազգային ժողովում ներկայացված բոլոր քաղաքական ուժերի առաջարկությունները:

Լրագրողների հետ հոկտեմբերի 9-ին կայացած հանդիպմանն այսպիսի կարծիք հայտնեց Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերիմշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը: «Սահմանադրական բարեփոխումների ողջ ընթացքը եղել է բաց և թափանցիկ և յուրաքանչյուր քաղաքական ուժ հնարավորություն է ունեցել մասնակցել քննարկումներին` ներկայացնելով տարբեր դրույթների վերաբերյալ իր դիտարկումներն ու առաջարկությունները, որոնց մեծ մասը տեղ է գտել Սահմանադրական փոփոխություÕ �ների վերջնական տարբերակում»,- նշեց նա` հավելելով, որ Ազգային ժողովում Սահմանադրական բարեփոխումների նախագծի քվեարկության արդյունքները ապացուցեցին այս հարցի վերաբերյալ քաղաքական կոնսոլիդացիայի առկայությունը:

Նա նկատեց, որ Սահմանադրական բարեփոխումների վերջնական տարբերակում փոփոխվել է բոլոր քաղաքական ուժերի կողմից քննարկումների առարկա դարձած 89-րդ հոդվածը: «Նախկին ձևակերպմամբ, եթե խորհրդարանական ընտրությունների առաջին փուլի արդյունքներով որևէ քաղաքական ուժ չէր հավաքում կայուն մեծամասնության համար անհրաժեշտ ձայները, ապա պետք է անցկացվեր երկրորդ փուլը, որին պետք է մասնակցեին առաջին փուլում առավելագույն ձայներ ստացած երկու կուսակցությունները: Սակայն վերջնական ձևակերպմամբ հստակեցվել է այն իրողությունը, որ կայուն մեծամասնության համաÖ € անհրաժեշտ քանակությամբ քվեներ չստացված կուսակցությունը պետք է ձևավորի քաղաքական կոալիցիա, իսկ երկրորդ փուլի առկայությունը դառնում է բացառություն, այլ ոչ թե օրինաչափություն»,- պարզաբանեց Գագիկ Մինասյանը` հավելելով, որ ընտրական օրենսգիրքը նախատեսում է, որ ընտրությունների երկրորդ փուլին քաղաքական ուժերը կարող են մասնակցել դաշինքներով: «Ես պետք է հիշեցնեմ, որ վերջին 25 տարում տեղի ունեցած ընտրությունների արդյունքում որևէ քաղաքական ուժի չի հաջողվել միայն համամասնական ընտրակարգով հավաքել ձայների 50 տոկոսը»,-ընդգծեց Մինասյանը:

Բանախոսի պնդմամբ` երկրորդ կարևոր փոփոխությունն այն է, որ Նախագահին պետք է ընտրի խորհրդարանը, այլ ոչ թե ընտրիչների ժողովը: «Ազգային ժողովի նախագահի ընտրության հետ կապված դրույթը նույնպես փոփոխվեց, և այժմ Ազգային ժողովի նախագահը չի ընտրվում խորհրդարանի գործունեության ողջ ժամկետի համար, և եթե փոխվի խորհրդարանական մեծամասնությունը, ապա կփոխվի նաև խորհրդարանի նախագահը: Բացի այդ` ՀՀ վարչապետին առաջադրում են խորհրդարանական ուժերը, այլ ոչ թե միայն ԱԺ նախագահը»,-նշեց Մինասյանը:

Գագիկ Մինասյանը նաև տեղեկացրեց, որ սահմանադրական փոփոխությունների ընդունման դեպքում Վերահսկիչ պալատը վերանվանվելու է Հաշվեքննիչ պալատի կամ Աուդիտորական պալատի, և դրա ծրագիրը այլևս չի հաստատելու խորհրդարանը: «Հաշվեքննիչ պալատը ինքն է ստեղծելու և հաստատելու իր ծրագիրը»,-եզրափակեց Մինասյանը:

Ազգային ժողովը հոկտեմբերի 5-ին քվեարկությամբ ընդունեց սահմանադրական բարեփոխումների նախագիծը հանրաքվեի դնելու մասին Ազգային ժողովի որոշումը:Սահմանադրական բարեփոխումների նախագիծը հանրաքվեի դնելու որոշմանը կողմ քվեարկեց 104, դեմ՝ 10, ձեռնպահ՝ 3 պատգամավոր: Հանրաքվեն կայանալու է ընթացիկ տարվա դեկտեմբերի 6-ին:

 

Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds