Աշխարհի ամենահարուստ մարդիկ 35 մլրդ դոլար են կորցրել Թրամփի վարչակազմի շուրջ ծավալված սկանդալների պատճառով. Bloomberg
SOCIETYԱշխարհի 500 ամենահարուստ մարդկանց միագումար կարողությունը մոտավորապես 35 մլրդ դոլարով կրճատվել Է ԱՄՆ-ի եւ մի շարք այլ երկրների ֆոնդային շուկաների փլուզման հետեւանքով, որը մայիսի 17-ին տեղի Է ունեցել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի շուրջ ծավալված սկանդալների պատճառով: Այդ մասինվկայում են համապատասխան վարկանիշում գրանցված վերջին փոփոխությունները, որը կազմվել Է Bloomberg գործակալության կողմից:
Մոլորակի ամենահարուստ մարդը՝ Բիլ Գեյթսը, զրկվել Է մոտավորապես 1 մլրդ դոլարից, քանի որ ավելի քան 2 տոկոսով Էժանացել են ծրագրային ապահովման մշակմամբ զբաղվող Microsoft ընկերության բաժնետոմսերը: Bloomberg-ի վերջին գնահատումներով՝ Գեյթսի հաշվին կա մոտավորապես 86,6 մլրդ դոլար:
Amazon ընկերությունը գլխավորող ամերիկացի ձեռնարկատեր Ջեֆրի Բեզոսը, որին պատկանում Է համանուն ինտերնետ-խանութը, աղքատացել Է 1,7 մլրդ դոլարով: Դրա պատճառը դարձել Է այն, որ Amazon-ի արժեթղթերն Էժանացել են 2,2 տոկոսով: Բեզոսին պատկանող ակտիվների միագումար արժեքը կրճատվել Է մինչեւ 81,9 մլրդ դոլար:
Inditex իսպանական տեքստիլ կոնցեռնի եւ Zara առեւտրանիշի հիմնադիր Ամանսիո Օրտեգան կորցրել Է 355 մլն դոլար: Նրա կարողությունը նվազել Է մինչեւ 83,2 մլրդ դոլար: Չնայած դրան, Օրտեգան մոլորակի ամենահարուստ մարդկանց ցուցակում բարձրացել Է երկրորդ տեղը՝ առաջ անցնելով Բեզոսից:
Facebook ամերիկյան ընկերության հիմնադիրներից մեկը՝ Մարկ Ցուկերբերգը, աղքատացել Է 2 մլրդ դոլարով: Facebook-ի բաժնետոմսերի գինն ընկել Է 3,3 տոկոսով, իսկ Ցուկերբերգի կարողությունը կրճատվել Է մինչեւ 62,3 մլրդ դոլար:
Bloomberg-ի վերջին տվյալների համաձայն, աշխարհի ամենահարուստ մարդկանց միագումար կարողությունը հավասար Է մոտավորապես 4,9 տրիլիոն դոլարի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
GRAWE Group and C-Quadrat Investment Group have announced plans to acquire 100% of LIGA Insurance Co...
2
Firebird, Inc. Secures U.S. Export License and Announces Dell Technologies as a Technology Partner, ...
3
IDBank: A Pioneer of Digital Banking and Innovation in Armenia
4
Ucom Completes the Deployment of its 5G Network Across All Cities of Armenia
5
Idram received a permit to establish and operate the Armenian payment and settlement QR system Idram...



