Իրանն ի պատասխան Վաշինգտոնի գործողությունների, պատժամիջոցներ Է սահմանում ԱՄՆ-ի ինն ընկերությունների դեմ
INTERNATIONAL NEWSԻրանը, որպես պատասխան ԱՄՆ-ի գործողությունների, պատժամիջոցներ Է սահմանում ամերիկյան ինն ընկերությունների եւ ֆիզիկական անձանց նկատմամբ: Այդ մասին ասված Է երկրի ԱԳ նախարարության հայտարարության մեջ:
«Այս տարվա փետրվարին Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի կողմից ընդունված որոշմանը համապատասխան եւ ԱՄՆ-ի վարչակազմի անօրինական գործողություններին ի պատասխան, Իրանի Իսլամական Հանրապետության պատժամիջոցների ցուցակում ներառվում են ամերիկյան ինն ընկերություններ եւ ֆիզիկական անձինք, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն մասնակից են միջազգային իրավունքի եւ մարդու իրավունքների նորմերի խախտմանը, պաղեստինյան տարածքներում սիոնիստական (իսրայելական) ռեժիմի հանցագործությունների կատարմանը, ահաբեկչության աջակցմանը, տարածա շրջանում ժողովրդական ելույթների ճնշմանը:
Այս ընկերությունների եւ անձանց ցուցակը կհայտարարվի իշխանության վերադաս մարմինների կողմից ցուցակի հաստատվելուց հետո»,-ասված Է հայտարարության մեջ:
Մայիսի 17-ին ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը պատժամիջոցների ցուցակում ավելացրել Է եւս երեք մարդու եւ չորս կառույցների անուններ, որոնք առնչություն ունեն բալիստիկ հրթիռների մշակման Իրանի ծրագրի հետ:
Համապատասխան ծանուցումը հրապարակվել Է Միացյալ Նահանգների ֆինանսական գերատեսչության կայքում:
Այս տարվա փետրվարի 3-ին Իրանի իշխանությունները որոշում են ընդունել համաչափ արձագանքել «ԱՄՆ-ի բոլոր այն գործողություններին, որոնք ուղղված են իրանական ժողովրդի շահերի դեմ», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



