Եվրահանձնաժողովը Facebook-ին տուգանել Է 110 մլն եվրո
SOCIETY Եվրահանձնաժողովը (ԵՀ) Facebook-ին տուգանել Է 2014 թվականին WhatsApp մեսենջերի գնման պայմանների վերաբերյալ կանխահայտ սուտ տեղեկատվություն ներկայացնելու համար: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Եվրահանձնաժողովի զետեղված նյութերում:
«Facebook-ը կատարել Է երկու առանձին խախտումներ՝ ոչ ճիշտ տեղեկատվություն ներկայացնելով ընկերությունների միաձուլման ձեւում, ինչպես նաեւ հանձնաժողովի՝ տեղեկատվություն տրամադրելու հարցման պատասխանում: Եվրահանձնաժողովն այս խախտումները համարում Է լուրջ, քանի որ դրանք իրեն զրկել են գործարքի գնահատման համար անհրաժեշտ տեղեկություններից»,- ասված Է հայտարարության մեջ:
Facebook-ի դեմ Եվրահանձնաժողովի պաշտոնական հետաքննությունն սկսվել Է 2016 թվականի դեկտեմբերին: Բրյուսելում նշել են, որ 2014 թվականին WhatsApp-ի ձեռքբերման գործարքի ուսումնասիրման շրջանակներում ընկերությունը հայտնել Էր, որ մտադրություն չունի Facebook-ի եւ WhatsApp-ի օգտատերերի հաշվառման գրանցումների ավտոմատ միավորում կատարել, սակայն 2016 թվականի օգոստոսին դա արվել Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



