Ճապոնիայում հաջողությամբ վերագործարկել են «Տակահամա» ատոմակայանի ռեակտորը
SOCIETY Ֆուկիի պրեֆեկտուրայում Ճապոնիայի «Տակահամա» ատոմակայանի չորրորդ ռեակտորի վերագործարկումը, որն իրականացվել Է մայիսի 17-ին, անցել Է հաջողությամբ: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Kansai Electric Power (KEPCO) Էներգետիկական ընկերությունը:
Առեւտրային օգտագործման համար ցանցին Էներգաբլոկի միացումը տեղի կունենա մեկ ամիս հետո: Հունիսի սկզբին KEPCO-ն մտադիր Է վերագործարկել այդ նույն ատոմակայանի երրորդ ռեակտորը:
Մինչեւ 2011 թվականին «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի վթարը Ճապոնիայի Էներգահաշվեկշռում ատոմային Էներգետիկային բաժին Էր ընկնում շուրջ 30 տոկոսը: Դրանից ժամանակավոր հարկադիր հրաժարման հետեւանքով երկիրն ստիպված Էր Էլետրիֆիկացման հիմնական բեռը դնել ջերմակայանների վրա: Այժմ երկրում գործում են «Սենդայ» ԱԷԿ-ի (Կագոսիմայի հարավարեւմտյան պրեֆեկտուրա) երկու ռեակտորները եւ «Իկատա» ԱԷԿ-ի (Կյուսյու կղզի) մեկ Էներգաբլոկ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



