Շուրջ երկու հարյուր ավիաընկերությունների արգելել են թռչել Եվրոպա
SOCIETYԵվրահանձնաժողովը հրապարակել Է ավիափոխադրողների նոր ցուցակը, որոնց արգելվում Է թռչել Եվրոպա: Այս տարի դրանում հայտնվել են աշխարհի 16 երկրների 181 ավիաընկերություններ, ինչի մասին հաղորդվում Է Եվրահանձնաժողովի կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Նշվում Է, որ նորացված ցուցակից բացառվել են Բենինի եւ Մոզամբիկի բոլոր փոխադրողները:
Իսկ ցուցակում տեղ են գտել Աֆղանստանի, Անգոլայի, Կոնգոյի Հանրապետության եւ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության, Ջիբուտիի, Հասարակածային Գվինեայի, Էրիթրեայի, Գաբոնի, Ինդոնեզիայի, Ղրղզստանի, Լիբերիայի, Լիբիայի, Նեպալի, Սան-Տոմե եւ Պրինսիպիի, Սիեռա-Լեոնեի եւ Սուդանի գրեթե բոլոր ավիաընկերությունները:
Բացառություն Է արվել միայն առանձին ընկերությունների համար, որոնց թույլ են տվել թռիչքներ իրականացնել միայն որոշակի տեսակի օդանավերով: Օրինակ, ԵՄ չվերթները թույլատրել են Air Koryo-ին (ԿԺԴՀ), Iran Air-ին եւ Afrijet-ին (Գաբոն):
Բացի այդ, թռիչքների արգելքը վերաբերել Է Iran Aseman Airlines-ին, Iraqi Airways-ին, Med-View Airlines-ին (Նիգերիա) եւ ՈւՌԳԱ (Ուկրաինա) ավիացիոն ընկերությանը, Blue Wing Airlines-ին (Սուրինամ), Mustique Airways-ին (Սենթ-Վինսենթ եւ Գրենադիններ) եւ Air Zimbabwe-ին:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
3
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
4
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
5
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution



