ԱԺ-ն քննարկում է նախագահի ընտրության հարցը. առաջադրվել է երկու թեկնածու
POLITICSՆորընտիր ԱԺ անդրանիկ նիստում այսօր՝ մայիսի 18-ին, քննարկվում է խորհրդարանի նախագահի թեկնածության հարցը:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը վերահաստատեց, որ իրենց թեկնածուն Արա Բաբլոյանն է: «Ելք» դաշինքն առաջարկել է Էդմոն Մարուքյանի թեկնածությունը:
«Ուզում ենք մեր շնորհակալությունը հայտնել Գալուստ Սահակյանին իր արդյունավետ աշխատանքի համար: Համոզված եմ, որ Ազգային ժողովը կօգտագործի Գալուստ Սահակյանի փորձը եւ համատեղ համագործակցությունը՝ ավելի արդյունավետ աշխատելու համար: Իսկ այժմ մեր թեկնածուի մասին: Արա Բաբլոյանը հանրությանը հայտնի անձնավորություն է՝ որպես մասնագետի, բժշկի առաջին հերթին եւ բավականին փորձ ունի եւ գործադիր մարմնում, եւ Ազգային ժողովում»,- ասաց Վահրամ Բաղդասարյանը:
«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն իր հերթին նշեց, որ առաջարկում են Էդմոն Մարուքյանի թեկնածությունը:



