Yerevan, 13.May.2026,
00
:
00
BREAKING


Մնում է պարզել՝ Russia–gate, Moscow–gate, թե՝ Kremlin–gate

INTERNATIONAL NEWS
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ Սպիտակ տանը կայացած հանդիպման հետ կապված սկանդալը նոր թափ է առնում: Ամերիկյան իսթեբլիշմենթը Թրամփին մեղադրում է ռուսներին գաղտնի տեղեկատվություն փոխանցելում, իսկ ՏԱՍՍ–ի հրապարակած լուսանկարը համարվում է Օվալաձև սենյակի գորգի տակ հարմարեցված տեսաձայնագրող սարքի արդյունք: Իբր՝ Լավրովի և ԱՄՆ–ում ՌԴ դեսպան Սերգեյ Կիսլյակի հետ միասին Սպիտակ տուն են ներթափանցել ռուս գործակալներ, որոնք, ի թիվս Թրամփի՝ ռուսներին մատուցած գաղտնի տեղեկատվության, իրենց հերթին են առատ ավարով այնտեղից դուրս եկել:
 
 
Ամերիկյան փորձագետները, հաշվի առնելով նաև նախագահի էքս–թեկնածու Հիլարի Քլինթոնի վերադարձը մեծ քաղաքականություն, համոզված են, թե այս նոր դիպվածը կարող է Թրամփի իմփիչմենթի համար լեգիտիմ հիմք դառնալ, որովհետև Կոնգրեսում ոմանք սկսել են նույնիսկ պետական դավաճանության վերաբերյալ խոսել: Սակայն, կայն նաև այնպիսիք, որոնք պնդում են, թե Սպիտակ տանը կայացած մեկուսի զրույցի հրապարակայնացումը իսթեբլիշմենթի և Թրամփի հանդեպ վերապահումներ ունեցող հետախուզական կառույցների ձեռքի գործն է, ինչն, իհարկե, շատ դժվար է ապացուցել: Անգամ եթե ֆիքսենք, որ սա առաջին դեպքը չէր, որ ինքը՝ Թրամփը նույնպես հաճախ է կասկածներ հայտնել այն մասին, թե իրեն գաղտնալսում են, իսկ Ռոյթըրզը օրերս չէր էլ թաքցրել, որ նոր վարչակազմի աշխատակազմում իսկապես կան մարդիկ, որոնք, հարկ եղած դեպքում, իրե՛նք են ջանում անհրաժեշտ լուրը հանրայնացնել...
 
Բայց այդ ի՞նչ տեղեկություն է Թրամփը հաղորդել ռուսներին, որ նույնիսկ պետական դավաճանության երանգ է ստացել Կոնգրեսում՝ կհարցնեք: Պարզվում է՝ պատմության ակունքներում Washington Post թերթն է կանգնած, որն անցած շաբաթվա վերջում, առանց որևէ ապացույց ներկայացնելու, մի փոքր նյութ հրապարակեց, իբր՝ Թրամփը Լավրովի հետ կիսվել է ԴԱԻՇ–ին վերաբերող գաղտնի տեղեկատվությամբ: Իբր՝ Իսրայելը ԴԱԻՇ–ում Մոսադի գործակալ ունի, որի մասին հայտնել է Թրամփին, և հիմա, երբ նա այդ մասին հայտնել է Լավրովին, դավաճանել է պետությանը և վտանգել գործակալին, որն այլևս չի կարողանա նաև ԱՄՆ օգտին աշխատել: Այլ աղբյուրներ էլ ուրիշ փակագծեր բացեցին, իբր՝ հենց այդ գործակալի միջոցով է պարզվել, որ ԴԱԻՇ–ը պատրաստվում է նոթբուքի միջոցով պայթեցնել ԱՄՆ նախագահի ինքնաթիռը, և դա էր պատճառը, որ ԱՄՆ–ում և Բրիտանիայում վերջերս առհասարակ արգելեցին դրանցով ինքնաթիռ բարձրանալ:
 
 
Այսպիսով, եթե հետևենք այս տրամաբանությանը, Թրամփը շարունակական գործարքի մեջ է ռուսների հետ, ավելին՝ պարանով կապված է Պուտինի սայլին և շուռումուռ է գալիս այնպես, ինչպես Կրեմլում են պահանջում: Եվ չնայած մեջտեղում որևէ կոնկրետ ապացույց չկա, միևնույն է, համակարգը տարօրինակ այս շամանիզմով կամենում է նոր Ուոթերգեյթ սարքել (1972–74 թթ. դեմոկրատները հանրապետական նախագահ Ռիչարդ Նիքսոնին մեղադրեցին դեմոկրատների շտաբներում գաղտնալսող սարքերի տեղադրելում՝ հասնելով նրա հրաժարականին) Թրամփի գլխին: Russia–gate, Moscow–gate, Kremlin–gate. դեմոկրատներն արդեն հարմար անուն են որոնում ապագա պրոցեսի համար՝ չլսելով նույնիսկ ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրական Հերբերտ Մաքմասթերի, նույն հարցերով մեկ այլ խորհրդական և բոլորի համար ընդունելի, ժամանակին Բուշի աշխատակազմում գլխապտույտ կարիերա արած Դինա Փաուելի, պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի բացատրությունները: Ըստ վերջիններիս՝ Դոնալդ Թրամփը Լավրովի հետ քննարկել է հակաահաբեկչական պայքարի հետ կապված հարցեր, այդ թվում՝ քաղաքացիական ավիացիային առնչվող, սակայն, չեն քննարկվել ոչ աղբյուրներ, ոչ կոնկրետ տեղեկություններ, ոչ պայքարի ձևեր, առավել ևս՝ ռազմական օպերացիաների մանրամասներ: Ուստի, Սպիտակ տունը չգիտի, թե որտեղ է ծնվել շրջանառվող վարկածը:
 
 
Ի դեպ, եթե վարկածից ենք խոսում, նշենք, որ այդպիսի մեկն էլ կա. հաշվի առնելով այն հանգամանքը, որ աղմուկին միացել է նաև Իսրայելը, որտեղ, ըստ Կուրսորի, կառավարական կուլուարներում նույնպես Թրամփի անզգուշության մասին են խոսում, որոշ փորձագետներ տեսակետ են հայտնում, թե այս ամենի հետևում Իսրայելն է կանգնած, որն, իբր, պատժում է Թրամփին դեսպանատունը Երուսաղեմ արագ չտեղափոխելու, Լացի պատի հատվածը Իսրայելի օրինական տարածք չհամարելու, Պաղեստինի ղեկավարի հետ ջերմ կապեր հաստատելու և այլնի համար: Այս վարկածի կրողները համոզված են, որ իրականում դեմոկրատները հրաշալի գիտեն այս մասին, բայց նրանք էլ իրենց հերթին են ուզում օգտվել իրավիճակից: Նաև առաջարկում են դիտարկել, թե ինչու չեն հրեաները նախկինի պես խանդավառ Թրամփի՝ Իսրայել սպասվող այցով…
 
Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunities