Աթենքում բազմահազարանոց հանրահավաքներ են անցկացվում կառավարության քաղաքականության դեմ
INTERNATIONAL NEWSԱթենքում անցկացվում են բազմահազարանոց հանրահավաքներ՝ կառավարության «գոտիների ձգման» քաղաքականության դեմ։
Համահունական մարտական ճակատի հանրահավաքին 10 հազար մարդ էր հավաքվել։ Մայիսի 17-ին Հունաստանում նաեւ հայտարարված է 24 ժամյա համընդհանուր գործադուլ։ Այն կապակցված է միջազգային վարկատուների հետ համաձայնեցված օրինագծի խորհրդարանական քննարկումների հետ։ Ըստ այդ օրինագծի՝ վարկերի նոր տրանշների դիմաց 2019-ից նախատեսվում են կենսաթոշակների ու աշխատավարձերի նոր կրճատումներ, էներգետիկայի բարեփոխում, սոցիալական նպաստների կրճատում։ Օրինագծի քննարկումը խորհրդարանում կկայանա մայիսի 18-ին։ Այդ կապակցությամբ Սնտագմա հրապարակում այս երեկո խորհրդարանի շենքի առաջ նոր հանրահավաք է կազմակերպվելու։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



