Yerevan, 11.April.2026,
00
:
00
BREAKING


Մարդկությունը չկարողացավ դասեր քաղել Հայոց ցեղասպանությունից. Հարլեմ Դեզիր

INTERNATIONAL NEWS

 Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելությունից եւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ցուցանմուշներին ծանոթանալուց հետոՖրանսիայի եվրոպական հարցերի պետքարտուղար Հարլեմ Դեզիրըխոստովանում է, որ հոգին տակնուվրա է եղել, և լսած պատմություններից ինքը ցնցվել է:

Դեզիրը, «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան, շեշտում է, որ Հայաստան այցելելով չէր կարող չգալ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հատկապես, երբ այս տարի լրացել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, եւ իր երկրի նախագահը` Ֆրանսուա Օլանդը հենց այդ վայրում է ոգեկոչել նրանց հիշատակը:

«Փաստագրական տեղեկությունների շնորհիվ նախ ծանոթացանք այդ տարածաշրջանում ապրող մարդկանց կենսակերպին, տեղեկացանք  մարտիրոսության ու նախճիրի մասին, որ տեղի ունեցավ սկսած 19-րդ դարից: Հետո արդեն վերջնակետում եղավ երիտթուրքերի կազմակերպած ցեղասպանությունը: Ինչ-որ մի տեղ այս ամենը նաեւ միջազգային հանրության անտարբերության հետեւանք է: Չնայած բազում դիվանագետների, մտավորականների վկայություններին, աշխարհը թույլ տվեց այդ ցեղասպանությունը: Սա մարդկության պատմության մեջ առաջին ցեղասպանությունն է`  կազմակերպված մեթոդաբար ողջ պետու թան կողմից` վարչական ապարատի ու բանակի ներգրավվածությամբ: Գաղափարախոսությունը մեկն էր` ոչնչացնել մի ամբողջ ազգ, ոչնչացնել նրա մշակույթը»,- ասաց Դեզիրը:

«Արմենպրես»-ի հարցին, թե արդյոք այսօր Մերձավոր Արեւելքում տեղի ունեցող իրադարձությունները չե՞ն փաստում, որ մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման միակ տարբերակը կատարված ցեղասպանությունների ճանաչումն ու դատապարտումն է, Դեզիրն ասաց, որ կատարվածի հիշողությունը պետք է վառ պահել, քանի որ այն համամարդկային նշանակություն եւ հնչեղություն ունի:

«Մարդկությունը չկարողացավ դասեր քաղել Հայոց ցեղասպանությունից, եւ այսօր տեղի է  ունենում այն, ինչ տեղի է ունենում: Հենց այս պատճառով հիշողությունը վառ պահելու աշխատանքը շատ կարեւոր է եւ համամարդկային հնչեղություն ու նշանակություն ունի: Պետք է շարունակել պայքարը բոլոր երկրներում` Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ, այդ թվում, անշուշտ, նաեւ Թուրքիայում: Թուրքիան պետք է առերեսվի իր հիշողության հետ, ճիշտ այնպես, ինչպես Գերմանիան: Սա շատ կարեւոր է հաշտեցման համար եւ հենց սա է ֆրանսիայի ուղերձի իմաստը: Մենք բոլոր երկրներում հÕ �արավորության սահմաններում արտահայտվում ենք հայոց ցեղասպանության ճանաչման օգտին»,- վերջում ասաց Հարլեմ Դեզիրը:

Հարլեմ Դեզիրը Հայաստանում է` մասնակցելու Երևանում հոկտեմբերի 10-11-ը կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախարարական համաժողովին: Այցի շրջանակում Դեզիրը կլինի նաեւ Հայաստանի Ֆրանսիական համալսարանում եւ հանդիպում կունենա ուսանողների եւ պրոֆեսորադասախոսական կազմի հետ:

The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure Funding