Yerevan, 14.February.2026,
00
:
00
BREAKING


ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Մյուժնիեկսը սուր քննադատության է ենթարկել Ադրբեջանի իշխանություններին

INTERNATIONAL NEWS

Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մյուժնիեկսը անդրադարձել է Ադրբեջանում ձերբակալված քաղաքացիական ակտիվիստներին:

Այս մասին հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:

Մյուժնիեկսը հայտարարության մեջ անդրադարձել է քաղաքական դրդապատճառներով ձերբակալված ակտիվիստներ Իլքին Ռուստամզադեին, Իլգար Մամմեդովին, Բայրամ Մամմեդովին, Գիաս Իբրահիմովին, բլոգեր և «Լրագրողների ազատության և անվտանգության» ինստիտուտի ներկայացուցիչ Մեհման Հուսեյնովին:

Մարդու իրավունքների հանձնակատարը նշել է, որ այս բոլոր անձինք դատապարտված են թմրանյութեր պահելու, իրացնելու, խուլիգանության և այլ հատկանիշներով, սակայն իրականությունն այն է, որ այս մարդիկ քննադատել են Ադրբեջանի իշխանություններին, զբաղվել ընդդիմադիր գործունեությամբ և ձերբակալությամ միջոցով լռեցվել:

« Մի քանի օր անց լրանալու է Իլգար Մամեդովի բողոքի հիման վրա Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հրապարակած վճռի երեք տարին: ՄԻԵԴ-ը  եկել էր եզրակացության, որ Ադրբեջանում գործող «Ռեալ» ընդդիմադիր շարժման առաջնորդ Իլգար Մամեդովը ձերբակալվել է քաղաքական շարժառիթներով և նրա ձերբակալությունը կատարվել է իշխանություններին քննադատելու պատճառով: Այդ վճռից արդեն անցել է 3 տարի, սակայն  Մամեդովը շարունակում է ձերբակալված մնալ»,- ասել  Մյուժնիեկսը:

«Իլգար Մամեդովը մեկն է քաղաքական շարժառիթներով ձերբակալված մի շարք ակտիվիստներից: Այս հանգամանքը ինձ շատ է մտահոգում: Ես 2015թ-ից սկսած Մարդու իրավունքների եվրոպական դատարան եմ ներկայացրել Ադրբեջանի վերաբերյալ 7 գործ: Իմ կարծիքով այդ բոլոր գործերն արտացոլում են Ադրբեջանում Մարդու իրավունքների շուրջ առկա խնդիրները, խոսքի ազատության սահմանափակումները, հասարակական կազմակերպությունների կաշկանդվածությունը, իրավապաշտպանների և փաստաբանների նկատմամբ իրականավող իշխանական հետապնդումները»,- հավելել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը:

Մյուժնիեկսը նշել է, որ ինքը խստորեն քննադատում է Ադրբեջանի իշխանությունների նմանօրինակ քայլերը և պահանջում ազատ արձակել քաղաքական շարժառիթներով ձերբակալված ակտիվիստներին: 

Ադրբեջանում քաղաքական շարժառիթներով ձերբակալված անձանց ազատ արձակելու պահանջով հանդես են եկել բազմաթիվ միջազգային հեղինակավոր կազմակերպություններ և պաշտոնատար անձինք, սակայ Ադրբեջանի իշխանությունները մնում են անդրդվելի և ավելի են կոշտացնում խոսքի ազատության սահմանափակման հակաօրինական մեթոդները:

Ադրբեջանում իշխող ալիևյան վարչակարգի օորոք խոսքի ազատության, երբեմնի կենսունակ և ակտիվ քաղաքացիական հասարակության դրությունը ավելի է վատթարացել, իշխանություններին քննադատող անձինք ձերբակալվել և տարբեր խոշտանգումների  ու ճնշումների են ենթարկվել:

Ադրբեջանում ընդունված սահմանափակող օրենքները գրեթե անհնար են դարձնում հասարակական կազմակերպությունների գործունեությունը:

Ձերբակալվածներին առաջադրվում  են թմրանյութեր պահելու եւ օգտագործելու, խուլիգանության, ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու և բազմաթիվ այլ շինծու մեղադրանքներ, սակայն ձերբակալությունների իրական դրդապատճառները  քաղաքական են:

 

Team Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center Archive