ԵՄ-ն վերացնում է վիզային ռեժիմը Ուկրաինայի քաղաքացիների համար
INTERNATIONAL NEWSԵվրոպական խորհրդարանի նախագահ Անտոնիո Տայանին և Եվրոպական միությունում նախագահող Մալթայի ներքին գործերի նախարար Կարմելո Աբելան Ստրասբուրգում ստորագրել են Ուկրաինայի և ԵՄ-ի միջև վիզային ռեժիմի վերացման մասին որոշումը: Փաստաթղթի ստորագրման արարողությանը ներկա էր նաև Ուկրաինայի ն ախագահ Պետրո Պորոշենկոն:
Նշված փաստաթղթի հրապարակումից 20 օր անց այն ուժի մեջ կմտնի:
Եվրոպական խորհրդարանն այս տարվա ապրիլի 6-ին քվեարկել էր հօգուտ այս որոշման:
«Սա պատմական օր է ինչպես Ուկրաինայի, այնպես էլ ԵՄ-ի համար: Ուկրաինան վերադառնում է եվրոպական ընտանիք և հեռանում է խորհրդային անցյալից»,- լրագրողների հետ զրույցում նշել է Ուկրաինայի նախագահը
1
Statement by Archbishop Bagrat Galstanyan
2
IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026
3
USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in Armenia
4
Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia
5
Ucom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum



