Թմրամիջոցի գերդոզավորմամբ` 43-ամյա Վաչեն տեղափոխվել է հիվանդանոց
SOCIETYՀունիսի 12-ին, ժամը 16.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը, «թմրամիջոցի գերդոզավորում» ախտորոշմամբ, Անդրանիկի փողոցի 8 շենքի մի բնակարանից իրենց մոտ է տեղափոխել 1972 թ. ծնված Վաչե Ս.-ին:
Ըստ բժշկի տեղեկանքի՝ Վաչե Ս.-ն ի վիճակի չի եղել բացատրություն տալու: Բնակարանի զննությամբ՝ պատշգամբի սեղանի վրա, հայտնաբերել է 2 ներարկիչ` յուրաքանչյուրը մոտ 4 մլ բաց շագանակագույն հեղուկով: Բնակարանատեր Վիրաբ Մ.-ն հայտնել է, որ հայտնաբերվածը «Դեզոմորֆին» թմրամիջոց է և պատկանում է իրեն: Նշանակվել են փորձաքննություններ:
Վիրաբ Մ.-ն թմրամիջոց պատրաստելու, պահելու և օգտագործելու կասկածանքով բերման է ենթարկվել բաժին: Կատարվում է հետաքննություն:
1
“Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone Scams
2
Soft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26
3
Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedi...
4
AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar



