Yerevan, 08.September.2026,
00
:
00
BREAKING


Ովքեր են հայ մոդելները (լուսանկարներ)

LIFE

Wnews.am-ը գրում է.

Հայաստանում մոդելային բիզնեսը կարծես թե զարգանում է։ Վերջին շրջանում հաճախակի են նորաձեւության ցուցադրությունները, որոնցում ներկայացվում են հայ մոդելավորողների հավաքածուները։
Պետք է նկատել, որ բոլոր նորաձեւության ցուցադրություններին տեսնում ենք միեւնույն մոդելներին. ինչպես մոդելավորողներին կարելի է մատների վրա հաշվել, այնպես էլ մոդելներին։
Իհարկե, բոլորս էլ Facebook սոցիալական կայքում հանդիպում ենք աղջիկների, այսպես ասած, կիսապրոֆեսիոնալ լուսանկարներ, սակայն նրանց մոդել անվանելը ճիշտ չէ։

Wnews.am-ը ներկայացնում է հայ մոդելներից առավել ճանաչվածներին, որոնց հաճախ հանդիպում ենք նորաձեւության ցուցադրություններում, ամսագրերի ֆոտոշարքերում, գովազդում, տեսահոլովակներում, մոդելային մրցույթներում եւ այլն։
Աննա Գրիգորյան

anna\

anna1

anna2
Հատկապես վերջին շրջանում նա, կարելի է ասել, Հայաստանի ամենաճանաչված մոդելներից է ։ Աննան հայտնի դարձավ հեռուստատեսությամբ հաղորդում վարելուց հետո։ Այժմ նա մասնակցում է նորաձեւության բոլոր ցուցադրություններին, հանդիսանում այս կամ այն ապրանքանիշի դեմք, նկարահանվում սիթքոմում։

ann3

Մինչ հեռուստատեսությունում աշխատելը, Աննան աշխատել է սրճարաններից մեկում, չի խուսափում այդ մասին խոսել, այդտեղից էլ սկսել է նկարահանվել տարբեր գովազդներում ու որպես հաղորդավար կատարել է իր առաջին քայլերը։

 

Մարիկա Թունյան

marikan

mar

mar
Մարիկան մոդելային ասպարեզում է արդեն երկար տարիներ։ Նուրբ ու կանացի Մարիկան հասցրել է մասնակցել բազմաթիվ մրցույթների, եղել է տարբեր ապրանքանիշերի դեմքը։ Ի դեպ, Մարիկան մասնագիտությամբ իրավաբան է։
«Ես բավականին վաղ տարիքում` 14 տարեկան հասակում սկսել եմ աշխատել որպես մանեքենուհի, իսկ աշխատել ասելով ես նկատի ունեմ կատարած աշխատանքի դիմաց գումար վաստակելը: Ամեն ինչ սկսվեց տեղական գեղեցկության մրցույթից, որին մասնակցելու ինձ տարավ մայրիկս, երբ 13 տարեկան էի: Առաջին մրցույթում ոչ մի տեղ չզբաղեցրի, բայց ինձ նկատեցին այդ տարիներին դեռ գործող Հայաստանի նորաձևության տան գործակալները և առաջարկեցին մասնակցել ցուցադրությունների: Երբ ստորագրում էի պայմանագիրս, նկատեցի, որ մասնակցության դիմաց գումար է նշված և հարցրի` արդյոք ե՞ս եմ վճարելու…, գործակալները ժպիտով նշեցին, որ իհարկե ոչ, մենք ենք ձեզ վճարելու»,- պատմել է Մարիկան։

Վերջերս կայացավ Մարիկայի հարսանիքը։ Նրա ամուսինը Ռուբեն Ասոյանն է, ով աշխատում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում:մառիկա

 

Լիլիթ Մարտիրոս

 

lilit

lil
Լիլիթ Մարտիրոսը ծնվել եւ մեծացել է Գյումրիում։
Սովորել է օտար լեզուների ֆակուլտետում։ Տիրապետում է ռուսերենին, անգլերենին, պարսկերենին եւ իսպաներենին։
Ինչպես մոդելն է նշել, կրթությունը մեծ դեր ունի իր կյանքում։

li

lili
«Երբեք չեմ մտածել մոդել դառնալու մասին, ոչ էլ մանկությանս երազանքն է եղել։ Ամեն ինչ շատ պատահական ու գեղեցիկ է սկսվել։ 2012 թվականին մայրիկիս խորհրդով մասնակցեցի «Միսս Հայաստան» մրցույթին՝ ներկայացնելով Շիրակի մարզը, եւ ընդգրկվեցի լավագույն տասնյակում։ Չտխրեցի, ինձ համար իրական մեծ հաղթանակն այն էր, որ դահլիճում նստած էր Հայաստանի լավագույն մոդելային գործակալության՝ «Ատեքսի» տնօրեն Օլգա Լավրիենկոն, ով նկատելով ինձ, առաջարկեց պայմանագիր կնքել։ «Ատեքսի» մոդելային դպրոցում սովորեցի վեց ամիս եւ մինչ օրս մենք միասին ենք աշխատում»,- պատմել է Լիլիթը։

 

Սեդա Սերոբյան

seseda

sed

ss

Սեդան մոդելային ոլորտում է արդեն ինը տարի։ 2011 թվականին Իսպանիայում “Best Model World” մրցույթում գրավել է առաջին հորիզոնականը` արժանանալով “Լավագույն մարմին” տիտղոսին:
Միջազգային մրցույթներում երկու անգամ “Best Body” տիտղոսին արժանացած լրագրող-պարուհին կարծում է, որ իր համարձակ լուսանկարները շատ սովորական ու պարտադիր են պրոֆեսիոնալ մոդելի համար:

sed

 

Անուշիկ Մանուկյան

անուշիկ

Նորաձեւության ցուցադրություններում ու երգերի տեսահոլովակներում հաճախ կարելի է հանդիպել նաեւ պարուհի եւ մոդել Անուշիկ Մանուկյանին։

Նա ծնվել է 1993թ. օգոստոսի 19-ին, Երևանում: 4 տարեկան հասակից պարել է ծնողների ղեկավարած «Փոքրիկ երևանցիներ» պարային համույթում, որի շրջանակներում հյուրախաղերով եղել է եվրոպական մի շարք երկրներում: 17 տարեկանում եղել է Վ.Խանամիրյանի անվան «Բարդիներ» պարային անսամբլի մենակատար:
2008-11թթ սովորել է Երևանի պարարվեստի ուսումնարանում:

an

aa

1743719_991313960881806_7729036810364788113_n

Անահիտ Հարությունյան

1.78 սմ հասակով 23-ամյա մոդել Անահիտ Հարությունյանն իր անկեղծ լուսանկարները համարում է ոչ թե համարձակության, այլ աշխատանքին պրոֆեսիոնալ մոտեցման արդյունք։

նն

«Նորաձեւության ոլորտ մուտք գործեցի, երբ 17 տարեկան էի: Սկսեցի հաճախել “Ատեքս” նորաձեւության կենտրոնի մոդելային դպրոց: Դասընթացները գերազանց ավարտելուց հետո դարձա կենտրոնի ռեզիդենտ մոդել: Դեռ մանկուց ինձ գրավել էր այդ ոլորտը: Վաղ հասակից հետեւում եմ միջազգային պոդիումների անցուդարձին եւ միշտ զգացել եմ, որ նորաձեւությունն իմ տարերքն է»,- հարցազրույցներից մեկում պատմել է Անահիտը։

textim_1392032656_5028153_ts1392032665

աա

 

անահիտ

 

աանա

 

 

1438177820_2355611_ts1438177886

 

 

 

Շուշան Երիցյան

 

11866454_947055692024103_4773765483721966546_n

 

 

10393681_932275783502094_770190011432363306_n

 

11402662_914966025233070_135743920729956116_n

 

10351159_840494186013588_5798300893271788650_n

 

Ավարտել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների բաժինը: Սովորել է «Քասթինգ» ստուդիայում: Ընդունվել է նաև Պետական կառավարման ակադեմիա, սակայն ուսումն անավարտ է թողել:

Դեռևս մանկուց ինձ գրավել է բեմը, արվեստը և արվեստի հետ կապված գրեթե ամեն ինչ։ Դա երազանք էր, որն իրականացավ,- պատմել է մոդելը։

Ես վիրահատել եմ միայն քիթս և այդ հանգամանքը երբեք չեմ էլ թաքցրել,- իր վիրահատությունների մասին լուրերն այսպես է մեկնաբանել Շուշանը։

aa

10409095_747198752009799_6287255814191144105_n

1604852_683584388371236_3355541323936551067_n

Hayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankcUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard