Yerevan, 23.September.2026,
00
:
00
BREAKING


13 երկիր, որտեղ ամառային հանգստի համար վիզա անհրաժեշտ չէ

PHOTO

Շուտով սկսվում են ամառային արձակուրդները։ Սովորաբար, ինչ-որ տեղ մեկնելու համար վիզա է անհրաժեշտ, որի հետ կապված կարող են բազմաթիվ խնդիրներ ծագել։

Adme-ն գրում է, որ այս երկրներում հանգստանալու համար վիզա անհրաժեշտ չէ։ Այս երկրները հաճելի հանգստի ու անմոռանալի տպավորությունների համար լավագույն վայրերն են։

Բելառուս- տեսարժան վայրերն են՝ Բրեստ ամրոց, Ռումյանցև-Պասկևիչների պալատ, Գոմելսի պալատ, «Խատին» հուշահամալիր, «Բրասլավյան լճեր» ազգային այգի։

·    Մնալու տևողությունը-մինչև 90 օր

·    Փաստաթղթեր- կենսաչափական անձնագիր

Բոսնիա և Հերցեգովինա - այցելելու լավագույն ժամանակաշրջանը մայիսից սեպտեմբեր ամիսներն են։ Տեսարժան վայրերն են՝ գեղեցիկ բնությունն ու մշակույթի կոթողները, որոնցից շատերն ընդգրկված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգությունում։

·    Մնալու տևողությունը - մինչև 30 օր

·    Փաստաթղթեր - կենսաչափական անձնագիր

Մոլդովա - այն բավականին փոքր է, սակայն բազմաթիվ տեսարժան վայրեր ունի։ Անպայման պետք է այցելել Քիշնև և Տիրասպոլ։

·    Մնալու տևողությունը-մինչև 30 օր

·    Փաստաթղթեր- կենսաչափական անձնագիր

Չեռնոգորիա - փոքր երկիր է, այդ պատճառով էլ բոլոր  տեսարժան վայրերում լինելու համար անհրաժեշտ է 3-5 օր։ Այստեղ գեղեցիկ տեսարաններ ու հարուստ բնություն կա։

·    Մնալու տևողությունը - մինչև 30 օր

·    Փաստաթղթեր - կենսաչափական անձնագիր

Աբխազիա - այստեղ բազմաթիվ տեսարժան վայրեր կան՝ լճեր, քարանձավներ, վանքեր, «Տղամարդու արցունքներ» ու «Կնոջ արցունքներ» ջրվեժներ, ինչպես նաև Ստալինի ամառանոցը։

·    Մնալու տևողությունը - մինչև 90 օր

·    Փաստաթղթեր - կենսաչափական անձնագիր

Մոնղոլիա - այս երկիրը հարուստ բնություն ու բուդիստական հուշարձաններ ունի։ Բացի ճանապարհորդություններից այստեղ համեղ խոհանոց ու վառ փառատոններ կան։

·    Մնալու տևողությունը - մինչև 30 օր

·    Փաստաթղթեր - կենսաչափական անձնագիր

Վիետնամ - այստեղ հնագույն վանքեր կան, գեղեցիկ բնություն, առողջ խոհանոց, աշխարհում ամենամատչելի սուզում (դայվինգ) և այլն։

·  Մնալու տևողությունը - վիզա անհրաժեշտ չէ, եթե չեք պլանավորում հարևան երկրներ մեկնել, մինչև 15 օր

·  Փաստաթղթեր - կենսաչափական անձնագիր, հետդարձի տոմսեր

Իսրայել - այստեղ զգացվում է աստվածաշնչյան պատմությունների շունչը։ Բացի դրանից, այստեղ 14 բնակլիմայական տարածքներ կան՝ անապատներ, Մեռյալ ծով և այլ։

·   Մնալու տևողությունը - մինչև 90 օր

·  Փաստաթղթեր - կենսաչափական անձնագիր, փակ ամսաթվերով տոմսեր, հյուրանոցում պահված համար, վճարունակությունը հաստատող փաստաթղթեր

Թայլանդ - այստեղ յուրաքանչյուրն իրեն համապատասխան հանգստի տարբերակ կգտնի։ Երկիրը հարուստ բնություն, հնադարյան վանքեր ու մաքուր ծովափեր ունի։

·    Մնալու տևողությունը - մինչև 30 օր

·    Փաստաթղթեր - կենսաչափական անձնագիր, լրացված միգրացիոն քարտ, հետդարձի տոմսեր

Մարոկկո - այստեղ գեղեցիկ ծովափեր կան, որոնք զարմացնում են իրենց մաքրությամբ։ Այցելեք Ատլանտյան ափի Էլ-Սավայրա քաղաք, որտեղ կարող եք նավակներով ճանապարհորդել ու համեղ ձուկ համտեսել։

·    Մնալու տևողությունը-մինչև 90 օր

·    Փաստաթղթեր - կենսաչափական անձնագիր, լրացված միգրացիոն քարտ, հետդարձի տոմսեր

Կոլումբիա - այստեղ է գտնվում Կարթագեն քաղաքը, որը հարուստ է գաղութային ճակատային մասերով, ինչպես նաև լողափային Սանտա-Մարթա քաղաքը։

·   Մնալու տևողությունը - մինչև 90 օր

·  Փաստաթղթեր - կենսաչափական անձնագիր, տոմսեր, վճարունակությունը հաստատող փաստաթղթեր

Սալվադոր - այս երկրի գանձն են համարվում խաղաղօվկիանոսյան լողափերը, հրաբուխներն ու Մայա քաղաքակրթության հնագույն հուշարձանները։

·   Մնալու տևողությունը - մինչև 90 օր

·  Փաստաթղթեր - կենսաչափական անձնագիր, տոմսեր, վճարունակությունը հաստատող փաստաթղթեր

Ֆիջի - այս երկիրը կապույտ ծովածոցեր ունի, մաքուր ծովափեր ու գեղեցիկ բնություն։ Այստեղ միայն 100 կղզիում են մարդիկ ապրում, մնացածներն անմարդաբնակ են։

·   Մնալու տևողությունը -վ իզան տրվում է սահմանին, մինչև 120 օր

·   Վիզայի գումար - $ 30

·  Փաստաթղթեր - կենսաչափական անձնագիր, տոմսեր, վճարունակությունը հաստատող փաստաթղթեր

 
 
 

 

From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive