Բաքվում կալանավորել են ավստրիացի մարզուհիներին վրաերթի ենթարկած վարորդին
SPORTԲաքվում կալանավորել են ավստրիացի մարզուհիներին վրաերթի ենթարկած վարորդին։ Մարզուհիները Ադրբեջան էին ժամանել Եվրոպական խաղերին մասնակցելու համար։ Այս մասին ասված է Ադրբեջանի ՆԳՆ-ի եւ Գլխավոր դատախազության տարածած համատեղ հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ միջադեպից տուժել էին 3 սինխրոն լողորդուհի, որոնցից մեկը բազմաթիվ կոտրվածքներ էր ստացել։ 15-ամյա մարզուհին հետ է վերադարձել Վիեննա եւ վիրահատվել։
Հետաքննության շրջանակներում քննարկվում է Bakubus ՍՊԸ պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու հարցը։ Կազմակերպությունը պատասխանատու է բարձր որակավորում ունեցող վարորդներին աշխատանքի ընդունելու համար եւ չի կատարել ստանձնած պարտավորությունները։
1
35 Years of Trust: IDBank Celebrates with Its Customers
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership
4
Afeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach ...
5
Business and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum



